Այս ամենն ուղղակի զավեշտ էր. Լևոն Քոչարյան
«Շատ ծիծաղելի է քրեական գործ կոչվող այն ամեն ինչը, ինչ ինձ հետ կատարվեց։ Մարդիկ գալիս, ու փորձում են իրենց ցուցմունքներով հերքել ակնհայտը, տեսանյութը, շատերի տեսածը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա խոսքով, այս ամենն ուղղակի զավեշտ էր։
«Իսկ դատական նիստերը ... Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, աբսուրդ էր։ Չորս ոստիկան խոշտանգում են։ Ոստիկաններին՝ իբր իմ հարվածելը ոչ տեսանյութում է երևում, ոչ դատաբժշկական փորձաքննությամբ իրենց վրա որևէ հետք կա։ Ոչ մի բան։ Պարզապես երկու ոստիկան ասում են, որ իրենց հարվածել եմ։ Ու այս ամեն ինչը դատարանը հիմք է ընդունում, ինձ պահում է կալանքի տակ՝ ասելով, որ դրսում գտնվելով՝ կարող եմ նոր հանցանք գործել, վկաների վրա... Մի խոսքով, այս ամենն այնքան աբսուրդ է, կարծում եմ՝ բոլորի համար էլ ակնհայտ է», - նշեց Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Դեռ հիվանդանոցում, Քոչարյանին է հանձնվել ձերբակալման որոշումը, որից պարզ է դարձել, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել։ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, այնուհետև կալանավորվել երկու ամսով։
ԿԸՀ նոյեմբերի 6-ի որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին: Այդ որոշումից հետո, ՍԴ որոշման ուժով, Լևոն Քոչարյանը ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյանը ներկա պահին անօրինական գտնվում է անազատության մեջ․ փաստաբան
- Լևոն Քոչարյանը լինելու է կալանքից ազատված անձ, իսկ կրկին կալանավորելու համար պետք է լինեն նոր հանգամանքներ. Վարդևանյան
- Լևոն Քոչարյանն ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով. Փաստաբանական խումբ
- Լևոն Քոչարյանը ԱԺ պատգամավորի մանդատ ստացավ
- Իրավական ժխտողականությունը հստակ է, իրավունքների պաշտպանությունն արգելափակված. Լևոն Քոչարյանի պաշտպաններ
- Որն է նման տարբերակված մոտեցման պատճառը. Լևոն Քոչարյանի փաստաբանի բաց նամակը գլխավոր դատախազին
- Լևոն Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով
- Դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց…Կոչուբաև
- Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ բացասական կարծիք ունեցող դատավորին ինքնաբացարկ են հայտնել, որը մերժվել է. Լևոն Քոչարյանի պաշտպան
- Գործ ունենք բացառապես քաղաքական մոտիվի հետ. Լևոն Քոչարյանի պաշտպան
- Լևոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննվի այսօր
- Լևոն Քոչարյանի գործով կատարվել են առերես հարցաքննություններ
- Դատավորն այնպիսի հիմնավորմամբ մերժեց մեր միջնորդությունը, որ գործնականում նման բան չեմ լսել. Լևոն Քոչարյանի պաշտպան
- Գործ ունենք ոչ թե քրեական վարույթի, այլ բացառիկ զավեշտի հետ. Լևոն Քոչարյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները