Լևոն Քոչարյանը երդվեց ու ստանձնեց պատգամավորական մանդատը
Այսօր ԱԺ հերթական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը երդվեց և դարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր:
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պաշտպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,- երդման տեքստը կարդաց Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ նոյեմբերի 6-ի որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին: Այդ որոշումից հետո, ՍԴ որոշման ուժով, Լևոն Քոչարյանը ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։
Հիշեցնենք նաև, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր վիրաբույժ Արմեն Չարչյանն էր վայր դրել իր պատգամավորական մանդատը։ Դրանից հետո դաշինքի նախընտրական ցուցակով հերթական 3 թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էիր ներկայացրել ԿԸՀ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նույնպես ունի նոր պատգամավոր՝ Տիգրան Պարսիլյանը։ Նա ստացավ մահացած Մաթևոս Ասատրյանի մանդատը։
Մինչև նիստի մեկնարկը պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հիշատակը։
Հարակից հրապարակումներ`
- Երեք հոգի հրաժարվեցին մանդատից՝ ի աջակցություն Լևոն Քոչարյանի․ Գեղամ Նազարյան
- Այն,ինչ ինձ հետ տեղի ունեցավ, զավեշտ էր․ Լևոն Քոչարյան
- Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց
- Լևոն Քոչարյանը ներկա պահին անօրինական գտնվում է անազատության մեջ․ փաստաբան
- Լևոն Քոչարյանը լինելու է կալանքից ազատված անձ, իսկ կրկին կալանավորելու համար պետք է լինեն նոր հանգամանքներ. Վարդևանյան
- Լևոն Քոչարյանն ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով. Փաստաբանական խումբ
- Լևոն Քոչարյանը ԱԺ պատգամավորի մանդատ ստացավ
- ԿԸՀ-ն այսօր մանդատ կտրամադրի Լևոն Քոչարյանին
- Նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ. փաստաբանական խումբ
- Լևոն Քոչարյանը ԱԺ պատգամավո՞ր. Փաստաբանները հայտարարություն են պատրաստում
- Իրավական ժխտողականությունը հստակ է, իրավունքների պաշտպանությունն արգելափակված. Լևոն Քոչարյանի պաշտպաններ
- Որն է նման տարբերակված մոտեցման պատճառը. Լևոն Քոչարյանի փաստաբանի բաց նամակը գլխավոր դատախազին
- Լևոն Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան