«Հրապարակ». Սամվել Շահրամանյանն հանդիպել է ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն օրերս հանդիպել է ՀՀ առաջին և երկրորդ նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ։
Հանդիպումները, բնականաբար, առանձին-առանձին են եղել և, ինչպես փոխանցում են, արարողակարգային բնույթի։ Քննարկել են հիմնականում Արցախում մինչև սեպտեմբերի 19-ը տիրած վիճակը, մեկօրյա պատերազմը, արցախցիների տարհանման հարցերը, ապագային գրեթե անդրադարձ չի եղել։
Ավելի վաղ գրել էինք, որ Շահրամանյանը Հայաստան գալուց հետո հանդիպել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Այդ հանդիպումների մասին որևէ հաղորդագրություն չի տարածվել՝ թերևս խուսափելով քաղաքական շահարկումներից, մինչդեռ անհայտ ՀԿ-ի ներկայացուցիչների և Շահրամանյանի հանդիպման մասին Արցախի տեղեկատվական շտաբը հարկ է համարում տեղեկացնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան