Շենգավիթ հնավայրում վերստեղծվելու է Կուր-արաքսյան կացարան
Շենգավիթ հնավայրում ավարտին մոտեցան Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Քալիֆորնիայի Բայոլայի համալսարանի հետ հայ-ամերիկյան հնագիտական արշավախմբի կողմից իրականացվող պեղումները։ Արշավախմբի համաղեկավարներն են հնագետ, արվեստագիտության դոկտոր Հակոբ Սիմոնյանը և հնագիտության դոկտոր Թայթս Քեննեդին։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից հայտնում են, որ Շենգավիթում իրականացվող պեղումները մասն են Էրեբունի ՊՀԱԹ-ի և Բայոլայի համալսարանի միջև իրականացվող համալիր ծրագրի, որի արդյունքում մինչև հաջորդ տարվա մայիս ամիս Շենգավիթում վերափոխվելու է ներկայիս թանգարանի ցուցադրությունը, վերստեղծվելու է Կուր-արաքսյան կացարան, ինչպես նաև հնավայրում գործարկվելու է վիրտուալ փորձառություն։