Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Կառավարությունից հայտնում են՝ քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր:
Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
Հարակից հրապարակումներ`
- Տեսականորեն հնարավոր է և՛մասնակցել, և՛ չմասնակցել.Կոստանյանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ-ի մասնակցության մասին
- ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը կարծում է, որ Հայաստանը դուրս չի գա կազմակերպությունից
- Հայաստանը եղել ու մնում է ՀԱՊԿ անդամ.ՔՊ-ական պատգամավոր
- «Հրապարակ». Ինչու շուրջ 1 ամիս Հայաստանը ներկայացուցիչ չի նշանակում ՀԱՊԿ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան