ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Բաղդասարյանը վայր է դրել մանդատը
Սույն թվականի նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ սույն թվականի նոյեմբերի 7-ին «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարենի Բաղդասարյանը «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացրել է հրաժարականի դիմում։ Հայտնում են ԱՀ ԱԺ ֆեյբուքյան էջում:
Համաձայն «ԱԺ Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի Դավիթ Կարենի Բաղդասարյանը սահմանված ժամկետում հետ չի վերցրել իր դիմումը, ուստիև նրա պատգամավորական լիազորությունները համարվում են դադարած։
Այդ մասին կազմվել է արձանագրություն և ներկայացվել ԱՀ ԿԸՀ։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայանին ոչ թե «խնդրել են», այլ պահանջել և զգուշացրել․ Արցախի ԱԺ պարզաբանումը
- Արցախի ԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի երդման արարողությունը
- Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Սամվել Բաբայանին, սակայն փաստաթղթերը հետ են վերադարձվել
- Արցախի ԱԺ նախագահ. Բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը