ԱՄՆ-ը և ԵՄ-ն մշակում են Հայաստանին անդրատլանտյան դաշնակիցների հետ մերձեցնելու սխեման
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ցանկանում են Հայաստանի մերձեցումը անդրատլանտյան դաշնակիցների հետ և մշակում են այն ապահովելու սխեմա։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
«Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հրապարակայնորեն հայտարարել է, որ մտադիր է հանդիպում անցկացնել մեզ և Հայաստանի հետ՝ նպատակ ունենալով մերձեցնել Հայաստանը մեր համայնքին։ Ես դա քննարկել եմ մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյան հետ, և մենք պարզում ենք, թե այն ինչ տեսքով լինի»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է դիվանագետը՝ ելույթ ունենալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպած լսումների ժամանակ։
«Հաշվի առնելով աշխարհագրական մոտիկությունը, առաջարկը, որը ԵՄ-ն կարող է անել՝ առևտրային նախապատվությունների, տնտեսական համագործակցության և միասնական շուկա մուտք գործելու առումով, աներևակայելի կարևոր է: Մենք կարող ենք օգնել այս հարցում»,-ասաց Օ'Բրայենը: Նա նշել է, որ դաշնակիցները «ճանապարհի կեսին» են և տեսնում են, թե ինչպիսին կարող է լինել տնտեսական ապագան։
Պետքարտուղարի օգնականը հավելել է, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան նույնպես աշխատում են Հայաստանի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցների վրա։
«Մենք դիտարկում ենք մեր ունեցած բոլոր գործիքները: Ես չեմ պատրաստվում կանխատեսել պատժամիջոցների վերաբերյալ որոշումները, բայց դա, իհարկե, մեր զինանոցի մի տարրն է»,-ընդգծել է նա:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ից հայտարարեց,ին որ ցանկանում է հասնել նրան, որ ռուս խաղաղապահները դուրս բերվեն Ղարաբաղից
- ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը սխալ և անխոհեմ է որակել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան