ՀՀ քաղաքացի՛, քո պաշտպանողունակության բարձրացման հարցում կա լոգիստիկ խնդիր. Գեղամ Մանուկյան
«Ինն ամսվա մեջ ՀՀ բյուջեի պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերի կատարումն 55% է»,-ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ելույթ ունենալով 2024 թվականի բյուջեի նախագծի պաշտպանության բլոկի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ նախատեսված 226.6 մլրդ դրամից ծախսվել է միայն124. 6 մլրդ-ը, այն դեպքում, երբ նախորդ տարի էլ հայտարարավեց աննախադեպ ֆինանսավորման մասին:
Ընդդիամդիր պատգամավորը հայտնեց, որ նախորդ տարվա բյուջեով նախատեսված էր, որ ԶՈւ զինծառայողների հանդերձանքը 2024 թվականին փոխել, բայց այն չի լինի, քանի որ մրցույթը չի կայացել:
Հիշելով, որ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ սպառազինության ձեռք բերման և ներմուծման համար կան լոգիստիկ խնդիրներ՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «ՀՀ քաղաքացի՛, քո պաշտպանողունակության բարձրացման հարցում կա լոգիստիկ խնդիր»:
Նա նաև նշեց, որ ԱԺ Պաշտպանության-անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այդ հարցերը քննարկվել են բայց չի կարող դրանց մասին բարձրաձայնել:
«Շուրջ երկու տարի է ՀՀ ԶՈւ ուղեղային կենտրոնը՝ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի պաշտոնը թափուր է»,-հայտնեց Մանուկյանը և հիշատակեց նաև Մարտական պատրաստվածության գլխավոր վարչության պետի պաշտոնը, ինչպես նաև այլ կարևո պաշտոնները, այդ թվում հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնը:
Պատգամավորը հարց հնչեցրեց, թե ուր են գնում պաշտպանության համար հատկացվող միլիարդավոր դրամները, եթե նման հարցերը չեն լուծվում:
Կիսատ թողնելով պատգամավորի խոսքը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել Մանուկյանի խոսափողը, քանի որ ժամանակը սպառվել էր և ընդդիմադիր պատգամավորն իր ելիութի ժամանակ սաստեց տեղից խոսող ՔՊ-ական պատգամավորին: