Ընդդիմադիր պատգամավորները զրկված են Ադրբեջանի հետ հայեցակարգային ռազմավարական փաստաթղթին ծանոթանալուց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պատգամավորները զրկված են Ադրբեջանի հետ հայեցակարգային ռազմավարական փաստաթղթին ծանոթանալու հնարավորությունից։
Նա հայտարարեց, որ երեք ընդդիմադիր պատգամավորների անունից, երկու անգամ՝ հոկտեմբերի 11-ին և 24-ին, ԱԳ նախարարին հարցում է ուղղվել։
«Առաջին գրությունում դիմել էինք ԱԳ նախարարին՝ պահանջելով ծանոթանալ Նիկոլ Փաշինյանի արտահայատած, իբր, հայեցակարգային ռազմավարական փաստաթղթի հետ, որը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրելուն, որից խուսանավել է պատասխանել Արարատ Միրզոյանը։
Մյուսով պահանջել էինք ծանոթանալ այն առաջարկների հետ, որոնք Ադրբեջանը ներկայացրել էր Հայաստանի։ Ցավոք, մեկ ամիս է անցել, ԱԳ նախարարի կողմից երկու հարցումին էլ կոնկրետ պատասխան չի եղել և պատգամավորները զրկված են մինչև հիմա այդ փաստաղթին ծանոթանալու հնարավորությունից»,-ասաց նա։
Նիստին Արարատ Միրզոյանը ներկա չէր, Բրյուսել է մեկնել։
«Որ Արարատ Միզոյանն այստեղ լիներ, կհարցնեի՝ ինչո՞ւ չեք կատարում ձեր պարտականությունները, փոխարենն առիթ-անառիթ փորձում եք պատգամավորների հետ ոչ նորմալ բառապաշարով խոսել»,- ասաց Գեղամ Մանուկյանը։