Դադիվանքից վերջին հոգևորականները «կամք» են բերել
Ս. Գայանե վանքում կիրակի օրը մատուցված պատարագին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ մասնակցում են նաև Արցախի թեմի հոգևորականները: Օրվա պատարագիչը եղել է հայր Դերենիկը, Դադիվանքում իր վերջին պատարագը մատուցել է սեպտեմբերի 24-ին:
«Հիմա մեր Արցախում, մեր եկեղեցիներում աղոթք չի հնչում: Սա այն քանի րոպեներեն են (կամ գուցե տարիների հասնի), երբ Հայրոսի աղջիկը մեռավ , բայց Տերը հարություն տվեց. այդպես պիտի լինի նաև մեր ազգի հարությունը»,-«Շողակաթ» հեռուսաընկերության եթերում ասում է Մայր Աթոռի միաբան, Դադիվանքի վանահայր տեր Դերենիկ աբեղա Սահակյանը:
Դադիվանքի հոգևորականները մի քանի տարի վանական առանձության մեջ են ապրել, իրենց ներկայությամբ ապրեցրել են վանքը՝ ամեն օր ժամերգություններ են կատարել, պատարագ են մատուցել, հոգ տարել վանքի մասին, մաքրել ու խնամել այն։
Հարցին՝ ի՞նչ են այնտեղից բերել իրենց հետ, վանահայրը պատասխանում է մեկ բառով. «Կամք։ Աստծո շնորհված կամքը»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները
- Դադիվանքում ունենք հոգևորականներ, բայց ուխտագնացությունները դադարեցված են. Ամարասի վանահայր
- Ադրբեջանական հերթական սրբապղծությունը Դադիվանքում
- Դադիվանք. Հայկականությունը փաստող արտասահմանյան գրականություն
- Հնարավոր ամեն բան պետք է արվի Դադիվանքում հայկական ներկայությունը պահպանելու համար. Տեր Անդրեաս քահանա
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում