Բյուջեով բռնագաղթածների համար ընդամենը 10 մլրդ դրամ է հատկացված, երբ նախկինում 144 մլրդ դրամ էր տրվում.Թադևոս Ավետիսյան
«Արցախի հանրապետությունից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության համար նախագծով նախատեսվում է ընդամենը 10 մլրդ դրամ, ինչքան էլ մանիպուլացվի՝ այս թիվն է գրված»,-ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ելույթ ունենալով 2024 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ:
Նա հայտնեց, որ այդ թվին գումարվում է նաև 30 մլրդ դրամ կենսաթոշակային ապահովության համար:
«Սա այն դեպքում, երբ նախորդ տարիներին Արցախին հատկացվող միջոցները կազմում էին տարեկան 144 մլրդ դրամ, նույնիսկ՝ դրանից ավել, իսկ բռնի տեղահանված մեր հայրենակիցները կորցրել են կայուն ապահովման բոլոր հիմքերը, կացարանից մինչև կայուն եկամուտ»,-հայտարարեց պատգամավորը:
Նա հայտնեց, որ բյուջեի նախագիծը հաջորդ տարվա օբյեկտիվ իրավիճակի և կառավարության տված ծրագրային խոստումների բացահայտ անհամապատասխանությունն է, որում առկա են անիրատեսակն կանխատեսումներ և հույսերն արտաքին պատահական գործոններով պայմանավորված տնտեսակն հրաշքի շարունակությունն է:
«Առաջնահերթությունն ևս նույնն է՝ կապիտալ ծախսերի սուտ խոստումներ, իրավիճակային խեղաթյուրումներ, պոպուլիստական և անպատասխանատու վարքագծի շարունակություն և սեփական իշխանությունն ամեն գնով պահելու բացառիկ շահ»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- «Խաղաղության խաչմերուկ»-ի համար պահուստային ֆոնդում գումարներ կա. Վահե Հովհաննիսյան
- Անորոշությունների ավելացման պայմաններում կարող են ռիսկեր առաջանալ մակրոտնտեսական կայունության ուղղությամբ.Մարտին Գալստյան
- Այդ մակարդակում պարտքի պահպանումը՝ կնպաստի ՀՀ կառավարության վարկանիշի դրական միտումներին.Վահե Հովհաննիսյան
- Վարչապետի, նախագահի և ԱԺ-ի աշխատակազմերի բյուջեն 2024թ. ավելացվել է