Երկրաշարժից տուժած Թուրքիայում բնակելի շենքերի կառուցման աշխատանքները դանդաղում են
Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 7-ի երկրաշարժից (7.6 մագնիտուդ) մեծ վնասներ կրած հարավային Ադանա նահանգում շինարարական աշխատանքները հապաղում են:
Մասնավորապես նշվում է, որ չնայած Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայական փոփոխությունների նախարարությանը կից բնակարանաշինության վարչության՝ (TOKİ) թվով 21.000 մշտական բնակության համար նախատեսված բնակարանների կառուցման մասին հայտարարությանը, շատ ավելի քիչ թվով շինարարական աշխատանքներ են մեկնարկվել, գրում է Էրմենիհաբերը։
Ոլորտի մասնագետները պնդում են, որ երկրաշարժից հետո շինարարական աշխատանքների ոչ պատշաճ կատարման հետ կապված խնդիրը շարունակվում է և ավելի շատ բնակարանների կարիք կա:
Նշվում է նաև, որ ներկայումս այն բնակարանների թիվը, որոնց շինարարությունը մեկնարկել են, կազմում է 1682:
Թուրքական մամուլում տեղի ունեցողը հիմնականում բնութագրվում է որպես «Ադանայի ճգնաժամը շարունակվում է» վերնագրով: