Երկու ոստիկանի ցուցմունքով ես այսքան ժամանակ գտնվել եմ կալանքի տակ և դեռ երկար կանցկացնեի, ուղղակի ամոթ է.Լևոն Քոչարյան
«Մի քանի տարի է, ինչ մի իրավիճակում ենք, որին որ ես եմ ականատես լինում բավականին մոտիկից ոստիկանության վայրագությունների հետ կապված, երբ մարդկանց ուղղակի ծեծում են տեսախցիկենրի առաջ և խոսքը միայն իմ հետ կտարված վերջին դեպքի մասին չէ»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՆԳՆ նախարարին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
Վերջինիս խոսքով՝ դրան հաջորդող քայլի ժամանակ ոստիկաններին բերում են, որ սուտ ցուցմունք տան, որոնցից մի քանիսին անձամբ ականատես է եղել:
«Հետո գործը տանում են դատարան, դատարանը կալանք է տալիս, եզակի դեպքերում, երբ որ դատարանն ունենում է խիզախություն՝ այն չի լինում, ու այդպես գնում է ու գործն ինչ-որ ժամանակից հետո կարճվում է».-ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ նույնը կատարվեց իր հետ տեսախցիկների առաջ և բոլոր դեպքերը հետևանք չեն ունենում, բացվում են ձևական ծառայողական վարույթներ, իսկ նախորդ տարի էլ պատգամավորնեչը ցույցերի ժամանա մտել են ոստիկանապետի մոտ և հավաստիացում ստացել, որ կպատժվեն, բայց այն չի արվել:
Լևոն Քոչարյանը կասկածեց, որ ոստիկաննները սուտ ցուցմունքներն առանց վերադասի հրահանգի են տալիս
«Ինչպե՞ս եք պատկերացնում այդ ամենի վերջը, ի վերջո, այդ մարդկանց եք դնում շատ վատ դրության մեջ, նրանք բոլորն անցնելու են քրեական գործերով: Եթե հիմա պահում եք այս իշխանությունը, ապա հետագայում, բնականաբար, այդպես չի լինելու»,-հարցրեց Լևոն Քոչարյանը:
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ասաց. «Երկար՝ 20 տարիների աշխատելով ոստիկանությունում, ուզում եմ այս ամբիոնից օֆիցիալ հայտարարել՝ ոստիկանությունը երբևիցե նման գրագետ ձևով և համբերատար չի աշխատել, ինչ ծառայում է հենց հիմա»:
Նախարարը հայտնեց, որ Լևոն Քոչարյանի դեպքի հետ կապված քրեական վարույթ է հարուցված և ծառայողական քննություն է ընթանում, բայց վերջինս կասեցված է մինչև վարույթի ավարտը:
Ղազարյանը հայտնեց, որ ոստիկանությունը 2020 թվականից մինչ օրս շուրջօրյա ռեժիմով է աշխատել:
«Ունենք այս պատկերը, որն ունենք ՀՀ-ու և թույլ չենք տա, որ որևէ մեկն այս երկրում փորձի այն արարքը կատարի, որը եղել է նախկիոնւմ»,-հայտարարեց ՆԳ նախարարը:
Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Խնդրում եմ փորձեք մի քիչ ավելի օրիգինալ լինել: Նախկին-ներկա, այս ամեն ինչից մարդիկ հոգնել են: Հասկանում եմ, որ ինչ-որ քաղաքական կոզիր է: Նախկինում եղած վատ, իրականում շատ վատ երևույթները մեջ բերելով՝ կարծես արդարացնում եք այս ամեն ինչը»:
Հայտարարելով, որ խոսում է վերջին տարիների մասին, որոնց անձամբ է ականատես եղել, Լևոն Քոչարյանն ասաց. «Ես ականատես եմ եղել՝ ոնց է ոստիկանը ծեծում, հայհոյում, տեսախցիկների առաջ ինչպես է ընկած մարդուն քացով խփում, թե ինչպես են անչափահասներին խեղդում, աղջիկներին կոպիտ քաշելով տանում: Իհարկե, կա քրեական գործ և տեսնում ենք, թե այն ինչ է: Երկու ոստիկանի ցուցմունքով ես այսքան ժամանակ գտնվել եմ կալանքի տակ և դեռ երկար կանցկացնեի, եթե այս ամեն ինչը չլիներ, ուղղակի ամոթ է»:
ՆԳ նախարարը հայտնեց, որ ոստիկաններն երբեք չեն ուղղորդում և ոստիկանները նման պահվածք չուն, ինչպես Լևոն Քոչարյանն է ներկայացնում:
Ղազարյանը նաև հայտնեց, թե վերջին տարիներին որևէ ցուցարարի քթից արյուն չի եկել:
Գեղամ Մանուկյանը տեղից հիշեցրեց իր կոտրված քիթը. ինչին Վահե Ղազարյանն էլ արձագանքեց՝ ասելով որ հարվածը եղել է պատահական և՝ ցուցարարի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ քաղաքացի՛, քո պաշտպանողունակության բարձրացման հարցում կա լոգիստիկ խնդիր. Գեղամ Մանուկյան
- Երբ դուք սափրված էիք, ինչ լավ զեկույցներ էիք ներկայացնում. Ագնեսա Խամոյանը՝ ԲԴԽ նախագահին