Խաղաղության համաձայնագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ. Հաջիևն արձագանքել է Արմեն Գրիգորյանին
«Այս տարվա սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ կապուղիներով հայկական կողմին է փոխանցել հաշտության համաձայնագրի 5-րդ վերանայված տարբերակը՝ համապատասխան բացատրական նշումներով՝ ակնկալելով, որ Հայաստանի պատասխանը շուտով կներկայացվի։ Չնայած մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին, հայկական կողմը երկու ամսից ավելի ձգձգում է փաստաթղթի իր տարբերակը ներկայացնելը»,-այս մասին գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Х-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է ՝ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիր։
Հաջիևը նշել է՝ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ այժմ դա պատմական հնարավորություն է։
«Խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա, հատկապես Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից հետո։ Թե որքանով է Հայաստանը դրան պատրաստ, այժմ լուրջ հարց է։ Խաղաղության համաձայնագրի տեքստը, ըստ էության, միջուկային ֆիզիկա չէ։ Ադրբեջանի առաջարկած միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան՝ խաղաղության համաձայնագրի տեքստը կարող է ավելի շուտ կնքվել երկկողմ ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակը Հայաստանի դաշտում է»,-նշել է գրել է ադրբեջանցի պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան