Չենք կարող չարձագրել Հայաստանում առանձին քաղաքական գործիչների ագրեսիվ հռետորաբանությունը․ Զախարովա
Ինտենսիվ քննարկվում է բոլոր համաձայնությունները, որոնք ընդունվել են բարձր մակարդակով և որոնք ձևակերպված են փասաթղթերով։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ունենք ինտեսիվ շփումներ երկկողմ հարաբերությունների համաձայնագրով մեր փոխադարձ պարտավորությունների շուրջ։ Իհարկե, չենք կարող չարձանագրել, որ երբեմն Հայաստանի տարածքում առանձին քաղաքական գործիչների ագրեսիվ , ադեկվատության շրջանակներից դուրս հռետորաբանությանը ՝ ուղղված ոչ միայն Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչներին, այլև լրագրողներին ու փորձագետներին և ընդհանրապես՝ մեր երկրին, մենք չենք կարող չարձագանքել դրան։ Իհարկե կան կոնկրետ կատարվող քայլեր՝ պաշտոնական Երևանի կողմից, որոնք նույնպես չեն համապատասխանում ձեռք բերված պայմանավորվածություններին, ստորագրվածին, ինչը ենթադրում է, որ մենք չենք կարող չարձագանքել այս ամենին»,- նշեց Զախարովան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան