
Նարեկ Մալյան. Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացի եմ
«Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացի եմ»,-այսպես արձագանքեց Նարեկ Մալյանը դատավոր Սուսաննա Գզոգյանի՝ քաղաքացիության մասին հարցին, երբ ճշտվում էր մեղադրյալի ինքնությունը։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է Ն. Մալյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը։
Նարեկ Մալյանին ձերբակալել են սեպտեմբերի 20-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը։
Նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը գործը իրավաբանության տեսակետից խայտառակություն, ինչպես նաև հաշվեհարդար է որակում։