Իրավունք 21:44 15/11/2023 Հայաստան

Սերգեյ Բագրատյանի կինն ավազի ապօրինի հանք է շահագործում

Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։

Հոդվածում ասվում է.«Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ Դա շարունակվում է նաև այսօր։

Մասիս համայնքի Ռանչպար գյուղից Արաքս գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում՝ Քասախ գետի ափերով պարփակված տարածքում 2023 թ.-ի սկզբից ավազի արդյունահանում է կատարվում։ Արբանյակային լուսանկարների միջոցով երևում է, որ հանքարդյունահանում իրականացում է առնվազն 2023 թ.-ի ապրիլից։

Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ հողամասի սեփականատերը Հուսիկ Բաղդասարյանն է։ Տարածքում ձկնաբուծական տնտեսություն է գործել, որը երկար տարիներ նպատակային նշանակությամբ չի օգտագործվել։ 2022 թ.-ին 64 հա հողատարածքը վարձակալության իրավունքով գրանցվել է «Արարակ» ՍՊԸ-ի անվամբ։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ այս ընկերությունը 2022 թ.-ի հունիսին ստեղծել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կինը՝ Նաիրա Հակոբյանը։ ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը պատկանում են նրան։

Ռանչպար գյուղ մեր այցելության ժամանակ արձանագրեցինք, որ ավազի արդյունահանում է կատարվում։ Ավազով բեռնված բեռնատարներ էին դուրս գալիս հանքավայրից։ Տարածքում աշխատում էին ավազ տեսակավորող տեխնիկա և ամբարձիչներ։ Սարքավորումների էլեկտրական սնուցման համար տարածքում ենթակայան էր տեղադրված։

Հանքարդյունահանում սկսելուց առաջ այն նախաձեռնողը պարտավոր է հանքերևակման համար դիմել Շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի ՇՄԱԳ փորձաքննություն անցնի։ Դրանից հետո համայնքում պետք է հանրային լսումներ անցկացվեն։ Հանքի պաշարների ուսումնասիրությունից հետո ևս մեկ ՇՄԱԳ փորձաքննություն պետք է իրականացվի, որի դրական եզրակացությունից հետո շահագործողը ստանում է արդյունահանման թույլտվություն (ընդերքօգտագործման իրավունք)։

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում «Արարակ» ՍՊԸ-ի անվամբ ՇՄԱԳ փորձաքննության ո՛չ նախագիծ կա, ո՛չ էլ՝ եզրակացություն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում հրապարակվում է հանքարդյունահանման թույլտվություն ստացած ընկերությունների ցանկը։ Այդ ցանկում «Արարակ» ՍՊԸ-ի մասին հիշատակում չկա։ Ի դեպ, ՊԵԿ-ը հայտնաբերել է, որ «Արարակ» ՍՊԸ-ն առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրս գրելու ապրանքներ  է տեղափոխել։

Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի վարչական ղեկավար Վահան Վարդանյանից փորձեցինք պարզել՝ ինչպե՞ս է իրենց համայնքի տարածքում ավազի հանք գործում՝ առանց ՇՄԱԳ փորձաքննությունների և ընդերքօգտագործման իրավունքի։ Վարչական ղեկավարն ասաց, որ բնակավայրում հանրային լսումներ չեն իրականացվել, հանքարդյունահանման թույլտվություն չկա, իսկ եթե ավազ են արդյունահանել, ապա՝ ընդամենը մի քանի մեքենայով։

Վարչական ղեկավարը հավաստիացրեց, որ ավազի արդյունահանման վերաբերյալ մի քանի անգամ արձանագրություն է կազմվել, ներկայացվել Մասիսի համայնքապետարան։

Հարցին՝ չգիտի՞, որ հանքը պատկանում է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, Ռանչպար բնակավայրի վարչական ղեկավարը պատասխանեց, որ խոսակցություններ լսել է, որ ի թիվս այլ անձանց՝ նաև պատգամավորին է պատկանում հանքը։

Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանին՝ խնդրելով պատասխանել երկու հարցի.

Ինչո՞ւ է Ձեր ընտանիքի անդամին պատկանող ընկերությունն առանց ՇՄԱԳ փորձաքննությունների եւ հանքարդյունահանման թույլտվության ապօրինի հանքարդյունահանմամբ զբաղվում։

Ինչո՞ւ Դուք և Ձեր ընտանիքի անդամը «Արարակ» ՍՊԸ-ի բաժնետեր լինելու մասին տվյալը չեք լրացրել ունեցվածքի և եկամուտների 2022 թ.-ի հայտարարագրերում։

Սերգեյ Բագրատյանը, ի պատասխան, մեզ գրավոր առաջարկել է ավազի արդյունահանման վերաբերյալ հարցերն ուղղել կնոջը պատկանող ընկերության տնօրինությանը։ Իսկ ընկերության բաժնետոմսերը չհայտարարագրելու մասին հարցին ի պատասխան՝ պատգամավորը հայտնել է, թե այդ տվյալը պետք է հայտարարագրվի 2023 թ.-ի հայտարարագրում։ Այնինչ «Արարակ» ՍՊԸ-ն պատգամավորի կինը հիմնադրել է 2022 թ.-ի հուլիս ամսին և պարտավոր էր 2022 թ.-ի հայտարարագրում այս մասին նշել, ինչը չի արել։

Հ․Գ․  «Հետքն» առաջիկայում կփորձի պարզել այն ընկերությունների ցանկը, որոնց Սերգեյ Բագրատյանի կնոջ ընկերությունը մատակարարել է ապօրինի արդյունահանված ավազը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կառվարությունը որոշել է մտնել ձախողված պրոցեսի մեջ․ Թեհմինե Ենոքյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի և Կառավարության գործարքի մասին
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև գործարքը մտահոգիչ է, քանի որ պետությունը ձախողված ընկերության հետ կիսելու է...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԱԺ-ում հանդիպել են անհետ կորած զինծառայողների հարազատներն ու Անդրանիկ Քոչարյանը
Ազգային ժողովում ավարտվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և անհետ կորած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}