
Այդ մակարդակում պարտքի պահպանումը՝ կնպաստի ՀՀ կառավարության վարկանիշի դրական միտումներին.Վահե Հովհաննիսյան
«Հաջորդ տարի բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 3.2%-ը, որի հետևանքով պարտք /ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թվականի վերջում կկազմի 48.4%»,-ԱԺ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այդ մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն է ստեղծում պահպանել ՀՀ կառավարության վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ պաշար ապագա հնարավոր ռիսկերին դիմակայելու համար, ինչպես նաև ունենալ բյուջեից պարտքի դիմաց վճարվող տոկոսավճարների կառավարելի և զարգացման համար ծախսերը դուրս չմղող մակարդակ:
«2024 թվականի ՀՀ դրամով պարտքի բաժինը կշարունակի բարելավվել՝ կազմելով պարտքի 44%, որը կմեղմի պարտքի զգայունությունը փոխարժեքի հնարավոր տատանումների նկատմամբ»,-հայտնեց նախարարը:
Նրա խոսքով՝ 2025 թվականին մարման ենթակա համեմատաբար բարձր տոկոսով արտարժույթային եվրոբոնդի մասնակի հետ գնումը էական ազդեցություն կունենա, ինչպես փոխարժեքի, այնպես էլ վերաֆինանսավորման ռիսկերի վրա:
«2024 թվականին ունենալու ենք զարգացման որակապես նոր մակարդակի բարձրանալու հնարավորություններ՝ տարբեր ուղղություններվ»,-հայտարարեց ֆինանսների նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Ներկա միտումների պահպանման պայմաններում կանխատեսված տնտեսական աճը կարող է ավելին լինել. Վահե Հովհաննիսյան
- Բյուջեում ամեաուշագրավը «Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում» հոդվածի 41 անգամ աճն է.Աղասի Թավադյան