«Խաղաղության խաչմերուկ»-ի համար պահուստային ֆոնդում գումարներ կա. Վահե Հովհաննիսյան
«Բավականին միջոցներ են նախատեսված բյուջեում ենթակառուցվածքների զարգացման համար, բյուջեում արտացոլված են այն ծրագրերը ու կոնկրետ աշխատանքները, որոնք պլանավորված են իրականացնել 2024-ին»,- Ազգայն ժողովում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է արտացոլված անվտանգային նշանակության ճանապարհների ապաշրջափակումը 2024 թ. բյուջեում, ինչ ծրագրեր է նախատեսում կառավարությունը 2024-ին։
Նախարարի խոսքով, «Խաղաղության խաչմերուկը» իրականություն պետք է դառնա ոչ միայն Հայաստանի գործողությունների հետևանքով, նաև տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։
«Երբ որ նման համաձայնություն ձեռք բերվի և այս գաղափարն իր հունով առաջ գնա, համապատասխան փուլերում, նաև նշեցի, որ ունենք պահուստային ֆոնդ, կապիտալ ծախսերի գծով չբաշխված գումարներ կան, կունենանք բավարար միջոցներ այդ ծրագրի ենթակառուցվածքները ապահովելու համար»,- ասաց Վ.Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անորոշությունների ավելացման պայմաններում կարող են ռիսկեր առաջանալ մակրոտնտեսական կայունության ուղղությամբ.Մարտին Գալստյան
- Այդ մակարդակում պարտքի պահպանումը՝ կնպաստի ՀՀ կառավարության վարկանիշի դրական միտումներին.Վահե Հովհաննիսյան
- Ներկա միտումների պահպանման պայմաններում կանխատեսված տնտեսական աճը կարող է ավելին լինել. Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան