Թուրքիան ցեղասպանության մեղադրանքով ՀԱԱԳԱ հայց է ներկայացրել ընդդեմ Նեթանյահուի
Անկարան Միջազգային քրեական դատարանում հայց է ներկայացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ՝ նրան մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանության մեջ։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության փաստաբան Մեթին Կուլունքը։
«Այսօր, ներկայացնելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների խիղճը, մենք հայց ենք ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարան ընդդեմ 21-րդ դարի Հիտլերի՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի, ով պետք է դատարանի առաջ կանգնի իր կողմից Գազայի հատվածում իրագործած ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործությունների համար»,-գրել է իրավաբանը:
Նա հրապարակել է հայցի առաջին էջը և պարզաբանել, որ այն երկու գործընկերների հետ ներկայացրել է Թուրքիայի արդարադատության նախարարության միջոցով, որը 23 էջանոց փաստաթուղթը կուղարկի ՄՔԴ։
Հայցի տեքստում դատարանի դատախազությունից պահանջվում է ապացույցներ հավաքել Պաղեստինի ժողովրդի դեմ Նեթանյահուի հանցագործությունների վերաբերյալ, որպեսզի հետո քրեական գործ հարուցվի վարչապետի և այլ հանցագործների դեմ: Փաստաբանները պնդում են, որ քաղաքական գործիչը Գազայի հատվածում «ամբողջ աշխարհի աչքի առաջ» միջազգային կոնվենցիաներով արգելված զենք է օգտագործում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ պայմանով Իսրայելին կվերադարձնեն պատանդներին
- Լիբանանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ այն բանից հետո, երբ Իսրայելը գնդակոծել է լրագրողներին
- Պաղեստինում 39 նորածին երեխա է մահացել Ալ-Շիֆայի հիվանդանոցում վառելիքի բացակայության պատճառով
- Պաղեստինում հայտարարել են, որ արդեն մի քանի ժամից չեն կարողանա բուժել վիրավորներին
- Այն, ինչ կատարվի Իսրայել/Պաղեստինում, ուղիղ և անուղղակի ազդելու է մեզ վրա․ Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին