ԶՊՄԿ-ում աուդիտը մերժած դատավորը կանխիկ խոշոր գումար է հայտարարագրել. «Փաստինֆո»
Դատական համակարգը ենթադրյալ «կոռուպցիայից մաքրող» իշխանությունների օրոք շարունակվում է յուրային դատավորների հովանավորումը, չի պարզաբանվում անգամ վերջիններիս եկամուտի աղբյուրը։
Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում՝ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը 2021թ և 2022թ տարեկան հայտարարագրերում նշել է խոշոր չափի կանխիկ գումար։ Ըստ 2022թ․ տարեկան հայտարարագրի՝ դատավորն ունեցել է մոտ 26 մլն դրամի չափով եկամուտ, բանկային հաշիվներում եղել է 685 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 106 հազար ԱՄՆ դոլար, 21 մլն դրամ և 16 հազար եվրո։ Գրեթե նույնքան կանխիկ գումար դատավորը հայտարարագրել էր նաև 2021թ՝ 100 հազար 500 ԱՄՆ դոլար, 20 մլն 300 հազար դրամ և 15 հազար 100 եվրո։ 2021թ հայտարարագրում նշված է, որ բանկային հաշիվներին առկա գումարը կազմել է 187 հազար դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար։ Սա արձանագրել էր «Հետքը»՝ հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում։
Հատկանշական է, որ մինչ դատավոր նշանակվելը Աշոտ Հովհաննիսյանը տարիներ շարունակ եղել է դատավորի օգնական, ապա՝ բանկերից մեկում կարճ ժամանակով աշխատել է որպես իրավախորհրդատու։ Ըստ այդմ, հարց է առաջանում, թե ինչպես է այդ պաշտոններում դատավորին հաջողվել այդքան կանխիկ գումար կուտակել։ Նշենք, որ դատավորի կինը եւս գործարար չէ, պետական համակարգի, մասնավորապես ՃՈ աշխատակից է, վերջինս ևս խոշոր չափի կանխիկ գումար է հայտարարագրել՝ 17 մլն դրամի և 60․300 ԱՄՆ դոլարի չափով»,-գրում է աղբյուրը։
«Փաստինֆո»-ն ԲԴԽ-ի միջոցով փորձել է մեկնաբանություն ստանալ,թե արդյոք պարզել են կանխիկ գումարի ծագման աղբյուրը։
«Դատավորը նշանակման ընթացքում բարեվարքության ստուգում անցել է, հայտարարագրում էլ բոլոր գույքերի ծագման հիմնավորումը տրված է, ավելիացնելու բան չունենք»,- փոխանցեցին ԲԴԽ-ից։ Նկատենք, որ հայտարարագրում կանխիկ գումարի ծագման մասին տվյալներ իրականում չկան։
«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, պատասխան ստանալու դեպքում այն ևս կհրապարակվի։
Ի դեպ, դատավոր Աշոտ Հովհաննիսյանը այն դատավորներից է, որը իշխանությունների համար հետաքրքրություն ունեցող գործերով կայացնում է իշխանություններին հաճո որոշումներ։ Օրինակ՝ նրա դատական կենսագրության կարեւոր էջերից է մութ գործարքի արդյունքում ԶՄՊԿ-ում աուդիտ անցկացնելու 12,5 տոկոս բաժնետիրոջ հայցը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստինֆո». Ռոման Տրոնցենկոյի ԶՊՄԿ-ի հիմնական բաժնետեր դառնալուց հետո ԶՄՊԿ-ն սկսել է քիչ հարկեր վճարել պետությանը
- 2022 թվականին ԶՊՄԿ-ն վճարել է պատմականորեն աննախադեպ բարձր հարկեր՝145.6 մլրդ դրամ. Փաշինյան
- «Հրապարակ». ԶՊՄԿ-ն փաստորեն, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, այլ նաև Աննա Հակոբյանին է մուծվում
- Իրավապահ մարմինները պետք է այս դրավագով շատ ուշադիր զբաղվեն. Փաշինյանը՝ ԶՊՄԿ-ում բաժնեմասեր գնելու մասին
- Կառավարության փայ մտնելը՝ ԶՊՄԿ-ի հարկերի 56% նվազման պատճառ
- Կառավարությունը մտադիր է վաճառե՞լ ԶՊՄԿ-ի իր բաժնետոմսերը
- ԱՆԻՖ-ը այսուհետ չի կառավարելու ԶՊՄԿ-ի՝ ՀՀ կառավարության բաժնեմասը