Ներկա միտումների պահպանման պայմաններում կանխատեսված տնտեսական աճը կարող է ավելին լինել. Վահե Հովհաննիսյան
Ազգային ժողովի նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ Ներկա է Նիկոլ Փաշինյանը։
Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ, չնայած դժվարին մարտահրավերներին, ի ուրախություն բոլորի, Հայաստանի տնտեսությունը դրսևորել ու շարունակում է դրսևորել բավականին բարձր դիմադրողականություն, այդ թվում շնորհիվ կառավարության ու ԿԲ կողմից իրականացվող արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների ու համարժեք գործողությունների։
Նրա ներկայացմամբ, տնտեսական աճի և ակիտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ, երկնիշ տնտեսական աճը պահանվել է նաև այս տարվա առաջին կիսամյակում, իսկ հունվար–սեպտեմբերի արդյունքներով արձանագրվել է 9,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։
«Այս պայմաններում 2023 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է կառավարության թիրախավորած 7 տոկոսի շրջանակներում և ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել»,- ասաց Վ.Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ 2024 թվականին ևս թիրախավորում են ապահովել 7 տոկոս տնտեսական աճ և հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Բյուջեում ամեաուշագրավը «Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում» հոդվածի 41 անգամ աճն է.Աղասի Թավադյան
- Բյուջեում անվտանգային խնդիրն ընդհանրապես դիտարկված չէ. Թաթուլ Մանասերյան
- Հուշարձանների վերականգնման համար 2024 թ. պետբյուջեով հատկացումը ռեկորդային է. Ժաննա Անդրեասյան
- 38 տոկոսով աճել է ԿԳՄՍ նախարարության բյուջեն
- Վարչապետի, նախագահի և ԱԺ-ի աշխատակազմերի բյուջեն 2024թ. ավելացվել է
- 2023թ. բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը թերակատարվել է 53%-ով. Թադևոս Ավետիսյան
- 2023 թ հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության աճը կազմել է 9.7%. Վահե Հովհաննիսյան
- Պետբյուջեից Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված գումարը դեռ չի վերադարձվել բյուջե
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին