Աջ ենք պտտվել՝ մատ ենք թափ տվել, ձախ ենք պտտվել՝ մատ ենք թափ տվել, ուղիղ ենք նայել՝ մատ ենք թափ տվել.Փաշինյան
«Կարծես թե անկախությունից հետո մեր ժողովրդի մեջ խոսվել է վատ աշխարհաքաղաքական դիրքի և դրա անխուսափելի վատ հետևանքների մասին»,-խորհրդարնում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը և Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե «Խաղաղության խաչմերուկը» ինչ տնտեսական անվտանգային կամ քաղաքակարթական բաղադրիչներ ունի:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «Խաղաղության խաչմերուկը» նախագծի ամենակարևոր քաղաքական-գործառնական նշանակությունն այն է, որ վիզուալ կերպով ցույց տրվի, թե Հայաստանը ինչ է ուզում, ինչ պատրաստակամություն է հայտնել:
Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգը և «Խաղաղության խաչմերուկը» անվտանգության մասին են:
Նշելով, որ բանակը կարևոր է պետության անվտանգության համար՝ Փաշինյանը հավաստիացրեց, որ աշխարհում ձեռքի վրա կարելի է հաշվել այն երկրները, որոնք ապավինում են միայն բանակին:
«Մոդելը գիտե՞ք՝ որն է. աջ ենք պտտվել՝ մատ ենք թափ տվել, ձախ ենք պտտվել՝ մատ ենք թափ տվել, ուղիղ ենք նայել՝ մատ ենք թափ տվել, շրջվել ենք՝ մատ ենք թափ տվել: Մեզ հարցրել են՝ այս ինչի՞ հաշվին եք մատ թափ տալիս, ասել ենք՝ ո՞նց, չգիտե՞ք՝ ով է մեր մեջքին կանգնած: Հետո երբ պահը եկել է, ու պետք է դա արտահայտվեր, ասել են՝ գիտե՞ք՝ ոնց որ թե այսօր զանգի ենք սպասում, չենք կարող ձեզ ոչ մի բան ասենք»,-պատկերավոր ներկայացրեց Փաշինյանը՝ նշելով, որ շատ քիչ երկրներ կան, որոնք զենքով իրենց անվտանգությունը կարող են ապահովել:
Հայտարարելով, որ ՀՀ քաղաքացիներն նաև ենթագիտակցորեն համոզված է, որ ազդեցություն չունի իր աշխարհագրական դիրքի բովանդակությունը ստեղծելու վրա՝ Փաշինյանն ասաց. «Մեր փոխարեն միշտ ուրիշներն են մեր աշխարհագրական դիրքը որոշել. սա է ամբողջ պրոբլեմը»:
Ամփոփելով միտքը՝ նա ասաց, որ պետք է երկու հարցի պատասխանել. «Մենք ուզո՞ւմ են որոշել մեր աշխարհագարական դիրը, թե՞ ոչ և կարո՞ղ ենք որոշել մեր աշխարհագրական դիրքը, թե՞ ոչ: «Կարողն» էլ է շատ կարևոր է, որովհետև աշխարհագրական դիրքի այդ էմոցիոնալ հարաբերություններն այնքան սուր ու խորն են, որ երբեմն այն կարող է հնարավոր չլինի»:
Հարակից հրապարակումներ`
- Երկու ոստիկանի ցուցմունքով ես այսքան ժամանակ գտնվել եմ կալանքի տակ և դեռ երկար կանցկացնեի, ուղղակի ամոթ է.Լևոն Քոչարյան
- ՀՀ քաղաքացի՛, քո պաշտպանողունակության բարձրացման հարցում կա լոգիստիկ խնդիր. Գեղամ Մանուկյան
- Արցախում մեր հայրենակիցների էթնիկ զտման հեղինակային իրավունքն Ալիևի հետ կիսում է Փաշինյանը. Արեգնազ Մանուկյան
- Եթե ոստիկանությունը քաղաքական հետապնդումների փոխարեն իր բուն գործառույթներով զբաղվի, նմանատիպ շատ նկուղներ կբացահայտվեն. Խամոյան