Ի՞նչ խոսակցություն է եղել Լուկաշենկոյի հետ
Լուկաշենկոյի հետ ի՞նչ խոսակցություն է եղել, լրագրողները փորձեցին ճշտել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից, որը պատասխանեց․
«Կոնկրետ խոսակցության մասին հիմա չենք կարող խոսել»։
Գրիգորյանը խուսափեց լրագրողնների հարցերից՝ պնդելով, որ նման հարցերն այս ձևաչափով չեն քննարկվում։ Ինչ վերաբերում է սահմագծման և սահմանազատման հարցին, ապա նա տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով սահմանազատման, սահմանագծման աշխատանքների գծով հանձնաժողովների ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են հուլիսի 12-ին:
«Ընթացակարգային հարցեր են քննարկվել։ Կարծում եմ՝ պետք է նախևառաջ ձևաչափը , համագործակցության ձևը պայմանավորվել, ռեգլամենտավորել, որից հետո, կարծում եմ՝ հանդիպումներ կլինեն»:
Թե երբ սպասվում հաջորդ հանդիպումը՝ Գրիգորյանը ժամկետներ չնշեց։