Չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է՝ ևս մեկ վտանգի տակ դնել ՀՀ անվտանգությունը. Օհանյան
«Բոլոր այն կառույցներում, որտեղ Հայաստանը մասնակցություն ունի, հատկապես ՀԱՊԿ-ում, պետք է գնալ և մասնակցել միջոցառումներին։ Եվ եթե խնդիրներ կան դաշինքի անդամ երկրների կամ հարևանների հետ, ապա այդ հարցերը պետք է բարձրաձայնել այն հարթակներում, որտեղ միջոցառումներ են իրականացվում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ արձագանքելով ՀԱՊԿ նիստին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու փաստին։
Նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ն այն կազմակերպությունն է, որի ձևավորման ակունքներում կանգնած է եղել նաև Հայաստանը։
«Պարզ է, որ հարաբերությունների մեջ կան խնդիրներ, պարզ է, որ այնքան էլ դյուրին չի եղել այն ամբողջ ճանապարհը, որ ձևավորել է ՀԱՊԿ-ը, բայց ստեղծվել է պայմանագրաիրավագրային մի ամբողջ փաթեթ, և մանավանդ ռազմական բաղադրիչի մեջ Հայաստանը մեծ ներգրավվածություն է ունեցել։ Այս պարագայում, երբ Հայաստանն ու Արցախը գտնվում են բավականին լուրջ բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, սպառնալիքները խորանում են, չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և Հայաստանի անվտանգությունը», - ասաց Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շատ դեպքերում կախված է եղել նաև Հայաստանի իշխանություններից։
Հիշեցնենք, որ նախօրեին բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Փաշինյանն ասել է, որ չի կարողանա մասնակցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ունենք հարցեր ՀԱՊԿ-ի վարքագծի վերաբերյալ և ակնկալում ենք պատասխաններ գործընկերներից.Արմեն Գրիգորյան
- ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն չկա.Արման Եղոյան
- Կարելի է միայն ափսոսանք հայտնել. Պեսկովը Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու մասին
- Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին
- Տեսականորեն հնարավոր է և՛մասնակցել, և՛ չմասնակցել.Կոստանյանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ-ի մասնակցության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին