Քաղաքական 14:15 15/11/2023 Տարածաշրջան

Սերգեյ Մելքոնյան. Այսօր արդեն շատերը պատրաստ չեն վճարել ու լինել Ուկրաինայի հաղթանակում ներդրողներից

Մերձավոր արևելքում իսրայելա-պաղեստինյան հակամարտության բռնկման հետևանքով ռուս-ուկրաիանկան պատերազմը, կարծեք, ետին պլան մղվեց։ Միջազգային մամուլի գլխավոր լուրերում Գազայի հատվածում կատարվող իրադարձություններն են։

Ի՞նչ է տեղի ունենում աշխարհի թեժ կետերում։ Որտե՞ղ է ուղղվում Արևմուտքի օգնությունը։ Այս ու այլ հարցերի շուրջ  Panorama.am-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, «Ապրի Արմենիա»-ի («Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ» հիմնադրամ) գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։

Panorama.am-Պարոն Մելքոնյանը, ինչպե՞ս իսրայելա-պաղեստինյան պատերազմն ազդեց Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև առկա հակամարտության վրա։
Սերգեյ Մելքոնյան-Ուղղակի ձևով։ Շատերը կարծում են, որ այն զենքը, որ Արևմուտք պետք է ուղարկեր Ուկրաինային, ուղարկում է Իսրայելին։ Բայց այդպես չէ։ Ուկրաինան չի զրկվել մեծաքանակ զենքերից։ Բայց որոշ ֆինանսավորում, այո, ԱՄՆ-ն նախընտրում է  բևեռել Իսրայելում, ոչ թե Ուկրաինայում։ Սա մեկ։ Երկրորդն այն է, որ հաջորդ տարվանից ԱՄՆ-ն մտնում է նախընտրական փուլ, նոյեմբերին ընտրություններ են անցկացվելու։ Եթե վերլուծենք ԱՄՆ-ի օրակարգը մամուլում, կնկատենք, որ հիմնական լուրերն Իսրայելի, ոչ թե Ուկրաինայի հակամարտության մասին են։ Գրեթե բոլոր թեկնածուներն առաջին հերթին իրենց նախապատրաստական քարոզարշավում կիրառում են իսրայելական, ոչ թե ուկրաիանական դիսկուրսը։ Նկատի ունեմ, այստեղ՝ հասարակության ուշադրությունը ոչ թե շեղվեց, այլ ուղեկցվեց քաղաքական առումով։

Panorama.am-Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ կողմից Իսրայելին առաջնահերթություն տալը։
Սերգեյ Մելքոնյան-Իսրայելը համարվում է ԱՄՆ-ի թիվ մեկ դաշնակիցը ՆԱՏՕ-ից դուրս։ Երբ Իսրայելը  «ՀԱՄԱՍ»-ի կողմից բրուտալ ձևով հարձակման տակ է, ԱՄՆ-ն չէր կարող մնալ կողքի։ Եթե ԱՄՆ-ն չտրամադրեր այդ օգնությունը, հավանականությունը, որ Իսրայելի դեմ նոր ճակատներ կբացվեն, շատ բարձր էր։ Նկատի ունեմ «Հըզբոլլահ»-ը, ինչպես նաև Սիրիայի տարածքից։ Եվ այո, ԱՄՆ օգնությունն ու ներկայությունը կատարեց իր զսպող գործոնը, դերը, որպեսզի Իսրայելը կարողանա ավելի ապահով գործի դեպի հարավ։

Panorama.am -Այս իրավիճակում Ուկրաինայի արձագանքն ինչպիսի՞ն է։
Սերգեյ Մելքոնյան-Մենք հիշում ենք, որ Զելենսկին փորձում էր այցելել Իսրայել իր օրակարգի համար, բայց Իսրայելը հայտարարեց՝ դրա ժամանակը չի, քանի որ հասկանում են, որ Ուկրաինայի համար քարոզչություն է կարևոր, որպեսզի ցույց տա, որ լիբերալ աշխարհը պայքարում է բռնապետությունների ու ահաբեկչության դեմ։ Իսրայելը նման բան չէր կարող թույլ տալ, քանի որ Ռուսաստանը շատ կարևոր դեր է խաղում Իսրայելի անվտանգության գործում, խոսքը Սիրիայում Ռուսաստանի դերի մասին է։ Իսրայելը չի կարող թույլ տալ հարաբերությունների խզում Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանն էր, որ երկար տարիներ զսպում է Իրանի հերթական մոտեցումը  Հոլանի բարձունքներին, որոնք գտնվում են Իսրայելի սահմանին։ Նույնիսկ բարոյական ու այլ առումներով Իսրայելի շահերից չի բխում ընդհանուր մի գծի մեջ դնել «ՀԱՄԱՍ»-ն ու Ռուսաստանը։

Panorama.am-Արևմուտքի՝ մասնավորապես ԱՄՆ-ի կողմից Իսրայելին առաջնահերթություն տալուն Ուկրաինայում կարծեք խանդով են վերաբերվում, հաշվում են Բլինքենի այցերը Թել Ավիվ։ Շատ հրապարակումներ կան, որոնց համաձայն, արևմտյան գործիչները Զելենսկուն խորհուրդ են տալիս բանակցությունների սեղանի շուրջ նստել, քանի որ հակամարտությունը մտել է փակուղի։
Սերգեյ Մելքոնյան-Ուկրաինայում վաղուց են խոսում այն մասին, որ առնվազն կես տարուց ավելի է՝ որևէ նկատելի գործընթաց տեղի չի ունենում, Արևմւոտքը ոչ թե զսպում է Ռուսաստանին, այլ իր ռեսուրսներն է սպառում։ Իսկ իրականում այն օգնությունը, զենքը, որ ուղարկում է  Ուկրաինային, բիզնես տեսանկյունից՝ որպես ներդրում չի զսպում Ռուսաստանին։ Հիմա արդեն խոսում են Ուկրաինային ինքնաթիռներ տրամադրելու մասին, բայց դրանք ընդհանուր իրավիճակը չեն փոխի։ Բոլորը սկսել են դա հասկանալ, հիմա ավելի ձեռնտու է բանակցություններ սկսել։ Այդ ինդիկատորները մենք տեսնում են և ԱՄՆ-ից, և Գերմանիայից ու այլ պետություններից։

Panorama.am -Ի՞նչ կանախատեսումներ ունեք այս հակամարտությունների տևողության, ելքի վերաբերյալ։
Սերգեյ Մելքոնյան-Ես Ուկրաինայի մասնագետ չեմ, դրա համար պրոֆեսիոնալ վերլուծություն անել չեմ կարող, բայց մի քանի բան պետք է հաշվի առնել. հաջորդ տարվա մարտին Ռուսաստանում ընտրություններ են, ԵՄ-ում նույնպես ընտրություններ են լինելու ամռանը, ԱՄՆ-ում նոյեմբերին էլի ընտրություններ են։ Սա նշանակում է, բոլոր ուժային կենտրոնները, Ուկրաինայի մասով որոշում կայացնողներն առաջին հերթին ուշադրություն  կդարձնեն իրենց ներքին հարցերին։ Ես երեկ եմ վերադարձել ԱՄՆ-ից, բոլորը, ում հետ զրուցել եմ, դժգոհ են ԱՄՆ-ում ստեղծված պայմաններից, որոնք տանում են դեպի ճգնաժամ։ Խոսքը վերաբերում վարկերի տոկոսադրույքի բարձրացմանը, գների արագ աճին և այլն, և այլն, որը պայմանավորված է նաև ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի ուղղությամբ քաղաքականությամբ։ Նույնը Եվրոպայում է, այստեղ աջական օրակարագն ավելի ռելեվանտ է դառնում, դա պայմանավորված է նաև փախստականների մեծ քանակով, որոնք Արևելյան Եվրոպայի պետություններում օրակարգ են դառնում։ Հիմա կարմիր գծեր են գծվում Հունգարիայում ու այլ երկրներում՝ հայտարարելով, որ այլևս պատրաստ չեն ընդունել մեկ փախստական։ Այս առումով շատերը պատրաստ չեն  վճարել ու լինել Ուկրաինայի հաղթանակում ներդրողներից, քանի որ տեսնում են այդ պատկերը դեռ պարզ չէ ու շատ հեռանկարային է։

Ինչ վերաբերում իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը. Իսրայելի կարճաժամկետ նպատակն է իր հսկողության տակ վերցնել Գազայի հյուսիսային մասը, քանի որ հիմնական ռազմական ենթակառուցվածքները, «ՀԱՄԱՍ»-ի որոշում կայացնող կենտրոններն այստեղ են գտնվում, բացի այդ խաղաղ բնակչությունը քիչ է այնտեղ, ինչը հեշտացնում է Իսրայելի գործը։ Սակայն Իսրայելն ունի նաև պլան մաքսիմում՝ վերադարձնել մինչև 2015 թվականը եղած իրավիճակը, երբ Գազան գտնվում էր Իսրայելի վերահսկողության ներքո։ Ինչպես կարելի է  դա անել, շատ դժվար է հարցին պատասխանել։

Ակնհայտորեն Իսրայելի ցանկությունը՝ շարունակել իրենց ռազմական գործողությունները դեպի հարավային Գազա, պարզ է։ Սակայն աս պահին խնդիրը շատ բարդ է, քանի որ վարչապետ Բենյամին Նեթանյահու վարկանիշը հիմա շատ-շատ ցածր է։ Իր հայտարարություններին վստահում է հասարակության 10 տոկոսից էլ քիչը, ՑԱԽԱԼ-ի խոսնակի վարկանիշն այդ առումով ավելի բարձր է։  Հիմա Նեթանյահուն պետք է ամրապնդի դիրքերը, վերահաստատի, որ Bibi=անվտանգություն, քանի որ հակված են տոտալ ձևով լուծել «ՀԱՄԱՍ»-ի հարցը։ Ինչքանո՞վ կհաջողեն՝ պարզ չէ։ 2024 թվականին բոլոր պատերազմերը կմտնեն նոր փուլ՝ կամ սառը, կամ էսկալացիա։

Panorama.am -Շնորհակալ եմ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}