Տիգրան Աթանեսյան. Դորիան Գրեյի պատմությունը պետք է այս իշխանության հետ կատարվի
«Մեր երկրում դատական համակարգ գոյություն չունի»,-Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացնելու որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նրա խոսքով, դատական համակարգում մնացել է 3-4 դատավոր, որոնք ՔՊ-ականների ցուցումները չեն կատարում։
«Այդ մարդկանց ոչ մի գործ չի մակագրվում։ Մյուս բոլոր դատավորներն ընդունել են իրենց կրոնը, չգիտեմ, ինչ է կրոնի անունը և կատարում են պատվերներ։ Չունենք , չկա դատական համակարգ, շուտով չենք ունենա պետություն։ Բնական է, որ Նարեկ ՄԱլյանի նման տղեքը նման պետությունում լինելու են անազատության մեջ»,-ասաց Աթանեսյանը։
Փաստաբանն ասաց՝ բողոքարկելու են դատավորի որոշումը, չնայած իրատես է, ակնկալիքներ չունի։
«Բոլոր գործիքներն օգտագործելու ենք, ես դրանց արդյունավետությանը չեմ հավատում, շատ իրաես եմ ես, բայց պետք է բացառել, որ չասեն, այ եթե դուք անեիք, ըսենց կլիներ, ընենց կլիներ... Ամեն քայլի պետք է ցույց տալ մարդկան իսկական երեսը։ Դորիան Գրեյի պատմությունը պետք է այս իշխանության հետ կատարվի։ Իրենք պետք է իրենց երեսը տեսնեն ու վերանան»,-ասաց Աթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացվեց
- Նարեկ Մալյան. Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացի եմ
- Մալյանի դեմ քրեական վարույթը խայտառակություն է, պարզապես հաշվեհարդար է. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան