ԱՊՀ երկրների ԱԳՆ-ների ներկայացուցիչները կշարունակեն դիրքորոշումների համակարգումը
ԱՊՀ երկրների ներկայացուցիչներն այսօր կայացած ԱԳՆ խորհրդակցություններում պայմանավորվել են շարունակել դիրքորոշումների համակարգումը ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի անցկացման ժամանակ: Կարևորվել է բոլոր մասնակից երկրների պատվիրակությունների մասնակցությունը միջոցառմանը։ Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 15-ին Մինսկում տեղի են ունեցել «ԱՊՀ և ԵԱՀԿ մասնակից պետությունների համագործակցության, ինչպես նաև Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի և այլ բազմակողմ եվրոպական կազմակերպությունների հետ փոխգործակցության մասին» թեմայով միջգերատեսչական խորհրդակցությունները:
«Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել դիրքորոշումների համակարգումը 2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Սկոպիեում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի նախապատրաստման և անցկացման ընթացքում։ Ընդ որում, ընդգծվել է առաջիկա միջոցառմանը մասնակից բոլոր պետությունների պատվիրակությունների անարգել մուտքի ապահովման կարևորությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։