Գարեգին Նժդեհի 24 հասցեի բազմաբնակարան շենքի կոյուղագիծը 7 օր է խցանված է
«Մայր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ։ Այս մասին գրառում է կատարել խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը։
«Այսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներով Շենգավիթի վարչական շրջանում էինք:
Հանդիպեցինք շրջանի բնակիչների հետ, տեղում ծանոթացանք խնդիրներին:
Մասնավորապես արձանագրվեց կոյուղագծերի խնդիրը: Գարեգին Նժդեհի 24 հասցեի բազմաբնակարան շենքի կոյուղագիծը խցանված էր (տե՛ս կից տեսանյութը):
Ըստ տեղի բնակիչների՝ խնդիրն առկա է արդեն 7 օր։ Մենք, բնականաբար, հետևողական ենք լինելու այս հարցում և բնակիչների հետ հետադարձ կապը պահելով՝ կպարզենք, թե ինչպես են տեղական իշխանությունները կատարել իրենց պարտականությունները: Եվ ընդհանրապես, նմանատիպ խնդիրների դեպքում կոչ ենք անում քաղաքացիներին դիմել «Մայր Հայաստան» խմբակցությանը»,- գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան