Հայաստանը վավերացրել է ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը զուտ քաղաքական դրդապատճառներով․ Զախարովա
Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը զուտ քաղաքական դրդապատճառներով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է համապատասխան առաջարկներ՝ առանց Հռոմի ստատուտի վավերացման ՄՔԴ մեխանիզմների կիրառման ճանապարհով գնալու համար: Ամենակարևորն այն է, որ նման պրակտիկա կա: Ցավոք, չնայած նախազգուշացումներին, մեր առաջարկած փոխզիջումային լուծումներն անտեսվեցին։ Երևանը, զուտ քաղաքական նկատառումներով, այնուամենայնիվ, որոշեց վավերացնել»,- ասաց Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան