Որևէ բանի համար հող չեմ նախապատրաստում. Փաշինյան
«Մենք ոչ թե հրաժարվել ենք ՀԱՊԿ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումներին մասնակցել, այլ որոշում ենք կայացրել դրանց ներկա չգտնվել տարբեր պատճառներով»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե ինչո՞ւ են ՀԱՊԿ, ԱՊՀ տարբեր հանդիպումներին մասնակցելուց հրաժարվել, արդյո՞ք այդպես ՀԱՊԿ-ից դուրս գալու հող են նախապատրաստում, «եթե այո՝ ձևակերպեք, թե լավ կամ վատ, բայց, այդուհանդերձ, հողի վրա գոյություն ունեցող անվտանգային համակարգը ի՞նչ անվտանգային համակարգով եք պատրաստվում փոխել»։
Փաշինյանը նշեց, որ «որևէ բանի համար հող չեմ նախապատրաստում, որովհետև այդ հողը կամ կա, կամ չկա, անկախ մեր նախապատրաստելուց»։
«ՀԱՊԿ-ում տեղի ունեցող պրոցեսների և մեր դիրքորոշումների հետ կապված ամենակարևոր արձանագրումն այն է, որ ցավոք, ՀԱՊԿ–ը պատշաճ արձագանք չի տվել ՀՀ–ի անվտանգային մարտահրավերներին և դա կրկնվել է մի քանի անգամ։ Մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք մենք ամեն անգամ գնում, նույն բաները ասում, կրկնում չստանալով ոչ մի արձագանք՝ թողնում, հետ վերադառնում, հաջորդ անգամ գնում ու նույն բաները կրկնում՝ կրկին որևէ արձագանք չստանալով։
Դե յուրե ՀԱՊԿ-ը հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին ՀՀ-ում, ինչը, կարող է նշանակել, որ մենք, այդ պայմաններում ուղղակի լուռ մասնակցելով, կարող ենք միանալ այն տրամաբանությանը, որը որևէ կերպ կասկածի տակ դնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը։ Մենք մեզ նման բան թույլ տալ չենք կարող։ Մենք նման որոշումներ ենք կայացնում, որպեսզի մեզ և ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ տանք հետագա անելիքների մասին»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ իրենք անվտանգային հարաբերությունները դիվերսիֆիկացնում են, որովհետև անվտանգային ոլորտում իրենց գործընկերները, այդ թվում նաև օբյեկտիվ պատճառներով, չեն կարողանում իրենց զենք վաճառել։
«Մենք իրենց ասում ենք՝ մենք պետք է նաև այլ անվտանգային գործընկերներ փնտրենք։ Եվ մենք փնտրում և գտնում ենք` փորձում ենք կնքել պայմանագրեր, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա։ Դա է մեր քաղաքականությունը։
Մենք ռազմավարական փոփոխության մասին չենք պատրաստվում հայտարարել, քանի դեռ չենք հայտարարել կամ որոշել լքել ՀԱՊԿ-ը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը սկսել է Հայաստանի կործանման գործընթացը. «Ռիա Նովոստի»
- Լավ ենք անում՝ չենք մասնակցում. Գագիկ Մելքոնյանը՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին
- Չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է՝ ևս մեկ վտանգի տակ դնել ՀՀ անվտանգությունը. Օհանյան
- Մենք ունենք հարցեր ՀԱՊԿ-ի վարքագծի վերաբերյալ և ակնկալում ենք պատասխաններ գործընկերներից.Արմեն Գրիգորյան
- Կարելի է միայն ափսոսանք հայտնել. Պեսկովը Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու մասին
- Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը չեն գրանցվել ԵԱՀԿ երևանյան խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար
- Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին
- Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
- Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան