ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են փոխանցումներ ստանալ Ռուսաստանից առանց միջնորդավճարի
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին մինչև նոյեմբերի վերջ հասանելի են առանց միջնորդավճարի փոխանցումներ Ռուսաստանից: Գումարն ակնթարթորեն կարելի է ստանալ հաշվին հեռախոսահամարի միջոցով: Ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн հավելվածում։
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի քարտին փոխանցում կատարելու համար ВТБ Онлайн հավելվածի ռուսաստանյան օգտատիրոջն անհրաժեշտ է անցնել «Платежи» բաժին, ընտրել «В другую страну» գործարքը, սեղմել «Հայաստան» կոճակը, ապա ընտրել՝ «По номеру телефона»։ Այնուհետև անհրաժեշտ է ընտրել բանկը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ, մուտքագրել հեռախոսահամարը, գումարը և «ASHUN» պրոմոկոդը: Գործարքն իրականացվում է ՌԴ ռուբլով, հաշվեգրումը` ՀՀ դրամով։ Դրամական միջոցները հաշվին մուտքագրվում են ակնթարթորեն:
«Միջազգային փոխանցումները մեր հաճախորդների կողմից ամենապահանջված ծառայություններից են: Մենք ոչ միայն բարելավում ենք այդ գործարքների որակը, արագությունը և հարմարավետությունը, այլ նաև համալրում ենք վերջիններս նոր գործառույթներով: Անցյալ տարվա հոկտեմբերին ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ առաջին բանկը, որը գործարկեց հեռախոսահամարով փոխանցումներ Ռուսաստանից։ Դրա շնորհիվ 11 ամիսների ընթացքում գործարքների ընդհանուր թիվն աճել է ավելի քան 3 անգամ»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն:
Հեռախոսահամարով Ռուսաստանից դեպի Հայաստան օրական մեկ փոխանցման առավելագույն գումարը 150 հազար ՌԴ ռուբլի է, իսկ ամսական` մինչև 600 հազար ՌԴ ռուբլի: Ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн հավելվածում՝ Android համակարգով բջջային հեռախոսների համար և Ինտերնետ բանկինգում: Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: