Ինչ արած, սա է այսօրվա իրողություններն ու խաղի կանոնները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց:
Սա այն դեպքերից է, երբ նման որոշումը կանխատեսելի էր ոչ միայն իշխանության` իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ դրսևորած վարքից, այլ որ դատարանի այսօրվա նիստի առաջին իսկ պահից ակնհայտ էր, որ դատարանին առանձնապես չի հուզում Նարեկի փաստաբանների հիմնավոր փաստարկները:
Կալանքի որոշումից առաջ նույնիսկ դադար էլ չվերցրեց` ձևական ցույց տալու, թե գնում է ինչ-որ բան քննարկելու կամ ուսումնասիրելու:
Այսպես ասած, ստքի վրա, կարդաց քաղաքական որոշումը և գնաց:
Ինչ արած, սա է այսօրվա իրողություններն ու խաղի կանոնները, որը պետք է ջարդել և երկիրը դնել օրինական ռելսերի վրա»: