Ֆաթիմա Զուրաբովա. Ինձ հետ ամեն ինչ լավ է
Նոյեմբերի 10-ին հաղորդվել էր 2002 թ. ծնված Ֆաթիմա Զուրաբովայի անհետ կորելու մասին: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 14-ի ժամը 20.45-ին Ֆաթիմա Զուրաբովան Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ֆեյսբուքում տարածվել է Ֆաթիմա Զուրաբովայի ուղերձը, որտեղ նա հայտնում է, որ տնից հեռացել է, քանի որ ընտանիքի անդամների կողմից վատ վերաբերմունքի էր արժանանում. «Չեմ ուզում ապրել այն տանը, որտեղ ինձ չեն սիրում, չեն հարգում, ուզում եմ ապրել լիարեժք ազատ մարդու կյանքով։ Տանից արժեքավոր որևէ բան չեմ վերցրել։ Ինձ հետ ամեն ինչ լավ է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները