ՀՀ կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան, այլ ՀՀ քաղաքացիները. Արթուր Խաչատրյան
«Առաջարկվող բյուջեն Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր և միջոցներ չի նախատեսում։ Առաջին հերթին դա վերաբերում է անվտանգութային մարտահրավերներին»,- Ազգային ժողովում 2024 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով, Արցախի բռնակցման, Արցախի հայ բնակչության էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 250 ք կմ տարածքի բռնազավթման պայմաններում պաշտպանության բյուջեի ընդամենը 7 տոկոսանոց աճը բավարար չէ, մանավանդ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքով ռազմական միջոցների նվազումը, թշնամու շարունակական զինումը, զորավարժությունների անցկացումը, ագրեսիվ հռետորաբանությունը։
«Պաշտպանական բյուջեի նվազումը տեղի է ունենում 2024 թ. նախատեսված պետական բյուջեի ծախսային մասի 16 տոկոսով պայմանավորված աճի պայմաններում, փոխարենը 18 տոկոսով ավելացվում է ՆԳՆ բյուջեն։ Փաստորեն, ՀՀ կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանն ու նրա հովանավոր Թուրքիան, այլ ՀՀ քաղաքացիները»,- ասաց Ա. Խաչատրւանը
Հարակից հրապարակումներ`
- Բյուջեով բռնագաղթածների համար ընդամենը 10 մլրդ դրամ է հատկացված, երբ նախկինում 144 մլրդ դրամ էր տրվում.Թադևոս Ավետիսյան
- Բյուջեում ամեաուշագրավը «Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում» հոդվածի 41 անգամ աճն է.Աղասի Թավադյան
- Հուշարձանների վերականգնման համար 2024 թ. պետբյուջեով հատկացումը ռեկորդային է. Ժաննա Անդրեասյան
- 38 տոկոսով աճել է ԿԳՄՍ նախարարության բյուջեն
- Վարչապետի, նախագահի և ԱԺ-ի աշխատակազմերի բյուջեն 2024թ. ավելացվել է
- 2023թ. բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը թերակատարվել է 53%-ով. Թադևոս Ավետիսյան