Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը վաղաժամ ազատ է արձակվել
«Ակոս» թերթի խմբագիր, հայազգի լրագրող Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը վաղաժամ ազատ է արձակվել։ Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն։ 16 տարի 10 ամիս անազատության մեջ գտնվող Սամասթն ազատվել է «լավ վարքի» համար։
«Ակոս»-ը նունպես գրում է, որ գյուն Սամասթն ազատ է արձակվել։
newsinfrance.com-ը գրում է, որ այս տեղեկությունը չի հաստատվել ոչ պաշտոնական աղբյուրից, ոչ էլ պետական որևէ լրատվամիջոց։ Նշվում է նաև, որ որոշումը չեն ողջունում ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպությունները։
Սպանության ժամանակ թուրք ազգայնական Սամասթը եղել է 17 տարեկան։ 2011 թվականին նա դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Թուրքիայում նա մշտապես բացահայտ խոսել է 1915-ի հայոց ցեղասպանության մասին։ Մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:
Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը դատապարտել էին նաև օտարերկրյա պետությունների ղեկավարները և միջազգային հանրությունը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի որոշ քաղաքական գործիչներ Հրանտ Դինքին էլ «չեն հիշում»
- Հրանտ Դինքի սպանության 16-րդ տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
- Հրանտ Դինքի գործով Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել
- Դատարանի որոշմամբ Հրանտ Դինքի ընտանիքը կստանա 1.5 մլն լիրա փոխհատուցում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան