Եղիշե Մելիքյանը հրաժարվել է ամսվա լավագույն մարզիչի մրցանակից
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրաժարվել է Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի մրցանակից։ Այս մասին հայտնում է ակւոմբի մամուլի ծառայությունը։
«Եղիշե Մելիքյանը ճանաչվել է IDBank Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, սակայն մեր գլխավոր մարզիչը հրաժարվել է մրցանակից` հիմնավորելով թափանցիկության ու չափորոշիչների բացակայությունը լավագույնների որոշման կարգում:
«Արդարություն այս հարցով չեմ տեսնում, այնպես է ստացվում, որ երբ ցանկանում են մրցանակը տալիս են, երբ` ոչ, ոչ, իսկ ես, երբ ցանկանում եմ, ընդունում եմ այն, երբ` ոչ, ոչ: Այս անգամ որոշել եմ չընդունել»,-նշել է Մելիքյանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան