Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր պատմության ամենամեծ գոյաբանական սպառնալիքի ներքո
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո, և Էքզիստենցիալ-տարածքային վտանգը լիովին տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների վրա։ Այս մասին է ահազանգում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը։
Անդրադառնալով «Կովերի պարտեզ»-ը վարձակայության տալու գործարքը կասեցնելուն՝ նա նշել է. «Հայոց պատրիարքարանը վերջերս չեղարկել է կեղծ ներկայացուցչությամբ, անհարկի ազդեցությամբ և անօրինական օգուտներով պատված պայմանագիրը:
«Չեղարկմանն օրինական պատասխան տալու փոխարեն՝ կառուցապատողները, որոնք փորձում են շինարարություն իրականացնել «Կովերի պարտեզ» կալվածքում, ամբողջությամբ անտեսել են Պատրիարքարանի օրինական դիրքորոշումն այս հարցում, ընտրել են սադրանքի, ագրեսիայի հրահրող մարտավարություն, ներառյալ սեփականության ոչնչացումը վարձու, զինված սադրիչների միջոցով։
Վերջին օրերին «Կովերի պարտեզ» կայանատեղիի ասֆալտի ահռելի ոչնչացումն ու քանդումը իրականացվել է կառուցապատողների կողմից առանց քաղաքապետարանի և ոստիկանության արտոնության: Անտեսելով այս հանգամանքը՝ ոստիկանությունը վերջին մի քանի օրերի ընթացքում նախընտրել է Հայ համայնքի բոլոր անդամներից պահանջել ազատել տարածքը:
Մենք կոչ ենք անում Երուսաղեմի բոլոր Քրիստոնյա համայնքներին այս աննախադեպ ժամանակներին նեցուկ լինել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը, քանի որ սա ևս մեկ հստակ քայլ է ձեռնարկված Երուսաղեմուն և Սուրբ Երկրում քրիստոնյաների ներկայությունը վտանգելու ուղղությամբ»։
«Կովերի պարտեզ» գտնվում է պատմական Սիոն լեռան վրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում: «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագրով թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել, հայտարարություն տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։ Դեռևս 2021թ նոյեմբերին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդիրը և կոչ էր արել չեղարկել այդ որոշումը։
Այս տարվա նոյեմբերի 1-ի Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նամակ է ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմում «Կովերի պարտեզ»-ի տարածքից երեք հայ է ձերբակալվել
- Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն. Երկրորդ կողմը զինված անվտանգության աշխատակիցներ և վարժեցրած շներ էր բերել «Կովերի պարտեզ» կալվածք
- Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը չեղարկել է «Կովերի պարտեզի» համաձայնագիրը
- Եթե այս գործարքը կայանա, դա կլինի Երուսաղեմում մեր համայնքի վերջի սկիզբը: 1600 տարվա պատմությունը կավարտվի. Բեդիգ Գիրագոսյան
- Երուսաղեմի հայկական թաղամասի մի մասի՝ մասնավոր վարձակալության հանձնելը կարող է թաղամասի հայ բնակիչներին սպառնալ վտարումներով. Արման Թաթոյան
- Երուսաղեմի հայկական թաղամասի զգալի մասը վաճառող Պատրիարքը գործող իշխանության աջակիցն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան