Արարատի մարզում ավտովթարի է ենթարկվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի վերջնամասում բախվել են Infinity ու Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի մասին հայտնում է shamshyan.com-ը:
«Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն է եղել»,-ասվում է հողորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Խոշոր ավտովթար Երևանում․ կողաշրջվել է պատգամավորի որդու «յաշիկը», կան վիրավորներ
- Շղթայական ավտովթար Աշտարակի խճուղում՝ 5 մեքենայի մասնակցությամբ. կա տուժած
- Երգչուհի Ալլա Լևոնյանի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել