Երուսաղեմի մոտ գտնվող անցակետի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով իսրայելցի զինվոր է զոհվել
Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողը զոհվել է Երուսաղեմի մոտ անցակետի վրա հարձակման ժամանակ ստացած վերքերից:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Haaretz թերթը։
Ալ-Քասամի բրիգադները (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը) ստանձնել են Երուսաղեմի մոտ անցակետի վրա հարձակման պատասխանատվությունը։
«Կապրալ Աբրահամ Ֆեթենան... մահացել է ավելի վաղ Երուսաղեմի մերձակայքում գնդակոծության ժամանակ ստացած վերքերից»,-ասվում է հոդվածում։
Ավելի վաղ Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հինգշաբթի օրը Երուսաղեմի մերձակայքում գտնվող անցակետում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն յոթ մարդ վիրավորվել է, իսկ հարձակվողներից երեքը սպանվել են անվտանգության ուժերի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի դեսպանը պատմել է, թե որքան կտևի հակամարտությունը Գազայի հատվածում
- ԱՄՆ Սենատը համաձայնեցրել Է բյուջեի նախագիծը, որը բացառում է Իսրայելին եւ Ուկրաինային օգնությունը
- Ինչ պայմանով Իսրայելին կվերադարձնեն պատանդներին
- Լիբանանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ այն բանից հետո, երբ Իսրայելը գնդակոծել է լրագրողներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին