Որ պատմեմ, թե օրը քանի անգամ եմ ըտենց սարդոստայնի մեջ ընկնում, երևի չեք հավատա.Փաշինյան
«Ուզում եմ խոսել Հայաստանում կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին: Մենք ՝ կառավարության ներկայացուցիչներս, երբեմն հայտնվում ենք հետևյալ վիճակում՝ մարդիկ մեզ պաշտոնապես դիմում են՝ խնդրելով լուծել այս կամ այն հարցը»,-խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իրենք դիմումները վերցնում են, մակագրում, կաբինետներով շրջանառում, քննարկում ու վերջում պարզում, որ այդ հարցը չեն կարող լուծել, որովհետև այն օրինական լուծում չունի:
«Հետո պատահական պարզում ենք, որ դիմումատուն, ով մեզ դիմել էր և մերժում ստացել, լուծել է իր հարցը, որովհետև, ասենք՝ ոչ թե վարչապետին է դիմել այլ ավելի ցածր պաշտոնյայի՝ «իմացող» մարդու, և գործել է բոլորովին այլ մեթոդներով»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Սա, հարգելի գործընկերներ, եկեք ընդունենք, որ խայտառակություն է ու մենք պետք է այս հարցով լրջորեն զբաղվենք»:
Ըստ Փաշինյանի՝ զբաղվելը տարբեր կարող է լինել՝ կոռուպցիայի դեմ պայքարի խստացումը, օրենքների պարզեցումը, որպեսզի մարդիկ բյուրոկարատական սարդոստայնի մեջ չընկեն:
«Մարդկանց թվում է, թե միայն իրենք են բյուրոկրատական այդ սարդոստայնի մեջ ընկնում, որ ես պատմեմ, թե օրը քանի անգամ եմ ըտենց սարդոստայնի մեջ ընկնում, երևի չեք հավատա»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Վերջինս նաև հայտնեց, թե բարդությունն այն է, որ կառավարությունը զբաղվում է հազար հարցով և եթե մի հարցով զբաղվեր՝ այն կլուծեր:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ինչո՞ւ չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը
- Փաշինյանի գնահատմամբ՝ 2024-ի բյուջեն պատմական է
- Փաշինյանը կպատասխանի հակիրճ, կոռեկտ և հստակ ձևակերպված հարցերին
- Այդ մակարդակում պարտքի պահպանումը՝ կնպաստի ՀՀ կառավարության վարկանիշի դրական միտումներին.Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան