Բաքուն հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնում նախատեսված ԱԳ նախարարների հանդիպմանը
«Նման պայմաններում Բաքուն հրաժարվում է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպմանը մասնակցելուց»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը՝ աձագանքելով է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հայտարարություններին։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությունները որակել է «միակողմանի, կողմնակալ, անարդյունավետ, ան հիմն ու անընդունելի»։
«Մենք լսումներն ու այդ մեկնաբանությունները համարում ենք հարված ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում։ Ադրբեջանի հասցեին հնչած անհիմն մեղադրանքներն անտեղի են և խաթարում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանը նաև սպառնացել է ԱՄՆ-ին. «Այսպիսով, նույն մոտեցումը հավասարապես կկիրառվի Ադրբեջանի կողմից։ Նման պայմաններում անտեղի ենք համարում ԱՄՆ բարձր մակարդակի այցերի հնարավորությունը Ադրբեջան։
Ավելին, ԱՄՆ-ի նման միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ նա կորցնի իր միջնորդական դերը»,-ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները