Բաքուն առաջնահերթություն է տալիս «3+2» ձևաչափին. Ադրբեջանի ԱԳՆ
«Տարածաշրջանի երկիր չհանդիսացող ԱՄՆ-ն իր քայլերով ու հայտարարություններով հարվածում է տարածաշրջանի երկրների՝ տրանսպորտային անվտանգության ապահովման ջանքերին»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով աձագանքելով է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարություններին։
«Ամերիկյան կողմը քաջ գիտակցում է, որ Հայաստանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարության կետից բխող պարտավորությունները չկատարելը ստիպել է Ադրբեջանին այլընտրանքային ճանապարհներ կառուցելու որոշում կայացնել։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տանող ճանապարհով հարևան պետությունների, այդ թվում՝ Իրանի հետ կապի գծերի անցկացման ընթացակարգի համակարգումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։ Այս ֆոնին Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է տարածաշրջանի անվտանգության համար «3+2» ձևաչափի (Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) առաջնահերթությունը։ Այս համատեքստում ցանկացած մեկնաբանություն, որը վտանգում է այդ ջանքերը, տեղին չէ»,-նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նոյեմբերի 15-ին անցկացվել է «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օգնական ղեկավարի տեղակալ դոկտոր Ալեքսանդր Սոկոլովսկին։ Լսումների ընթացքում, ի պատասխան կոնգրեսականների, ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչը հայտարարել է` ներկայումս պետդեպարտամենտը չի նախատեսում ԱՄՆ Ազատության աջակցության ակտի՝ 1992թ․ ընդունված 907-րդ հոդվածի շրջանցում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պետդեպարտամենտն ազդարարում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցման մասին
- Բաքուն հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնում նախատեսված ԱԳ նախարարների հանդիպմանը
- Վրաստանը մեկնաբնել է «3+3» հարթակին չմասնակցելու իր որոշումը
- «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել
- Վաղը կկայանա «3+3» ձևաչափով հանդիպում արտգործնախարարների միջև