Փաշինյանի գնահատմամբ՝ 2024-ի բյուջեն պատմական է
«2024 թվականի պետական բյուջեի նախագիծը, իմ գնահատմամբ, պատմական ժամանակների պատմական բյուջե է»,- Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա բացատրեց, թե ինչու է բյուջեն, իր գնահատմամբ, պատմական. «Շատ կոնկրետ պատճառով. եկամտային մասը 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է՝ ավելանալով 1 տրիլիոն 334 միլիարդ դրամով կամ շուրջ 3 միլիարդ դոլարով։
Ավելի քան կրկնապատկվում է նաև բյուջեի ծախսային մասը»։
Փաշինյանը հայտարարեց, որ 2024 թ. բյուջեով 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը, բայց սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ խաղաղության, որովհետև քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիք է։
«Վստահ եմ՝ մեր բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք։ Այդ առումով մեր զինված ուժերի բարեփոխումների և ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստությունները անկեղծ չեմ հանարում երկու պառճառով. նախ յուրաքանչյուր ինքիշխան պետության ոչ միայն իրավունքը, այլև պարտականությունն է բարեփոխել, ամրացնել բանակը, երկրորդ՝ վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավելի է եղել և, ըստ էության, շարունակում են մնալ այդպիսին»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան, այլ ՀՀ քաղաքացիները. Արթուր Խաչատրյան
- Բյուջեով բռնագաղթածների համար ընդամենը 10 մլրդ դրամ է հատկացված, երբ նախկինում 144 մլրդ դրամ էր տրվում.Թադևոս Ավետիսյան
- Անորոշությունների ավելացման պայմաններում կարող են ռիսկեր առաջանալ մակրոտնտեսական կայունության ուղղությամբ.Մարտին Գալստյան
- Ներկա միտումների պահպանման պայմաններում կանխատեսված տնտեսական աճը կարող է ավելին լինել. Վահե Հովհաննիսյան
- Բյուջեում ամեաուշագրավը «Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում» հոդվածի 41 անգամ աճն է.Աղասի Թավադյան
- Բյուջեում անվտանգային խնդիրն ընդհանրապես դիտարկված չէ. Թաթուլ Մանասերյան
- Հուշարձանների վերականգնման համար 2024 թ. պետբյուջեով հատկացումը ռեկորդային է. Ժաննա Անդրեասյան
- 38 տոկոսով աճել է ԿԳՄՍ նախարարության բյուջեն
- Վարչապետի, նախագահի և ԱԺ-ի աշխատակազմերի բյուջեն 2024թ. ավելացվել է