ԱՄՆ Սենատն Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումն արգելող բանաձև է ընդունել
ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որով արգելվում է ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Օրինագիծը նախագահին արգելում է առաջիկա երկու տարում հրաժարվել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածից, որը ԱՄՆ կառավարությանն արգելել է Ադրբեջանի կառավարությանն ուղիղ օժանդակություն ցուցաբերել։
Ամերիկացի սենատոր Գարի Փիթերսը օրինագիծը ներկայացրել էր 2023 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի հարձակումների։
«Ադրբեջանի կառավարությունը հասկացրել է, որ կարող է և կօգտագործի իր ռազմական ռեսուրսները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ բռնի հարձակումներ իրականացնելու համար», — ասել էր սենատոր Փիթերսը:
«Միացյալ Նահանգները չի կարող մեղսակից լինել հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական բռնություններին. մենք պետք է ընդունենք այս օրենսդրությունը՝ արգելափակելու ամերիկյան լրացուցիչ օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի դադարեցնի իր ագրեսիան տարածաշրջանում»,-նշել էր սենատորը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան