Զեկույցի վրա աշխատել են ոլորտից անտեղյակ մարդիկ․ անտառագետ
Անտառագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ու նման կարգի և որակի հիմքերով միջազգային զեկույցներ ընդունող և ծափահարող իշխանություններից և «փորձագետներից» սպասելիքներ ունե՞ք․.. Ու մտահոգվա՞ծ եք, թե ինչպես է վարվելու ձեր հետ թշնամին․.. առաջին հերթին դուք ինքներդ եք ձեր թշնամին.. աշխարհին տեղը տեղին ներկայացրեք, թե ինչ թշվառ ու տգետն եք..
Համաշխարհային Բանկը ՀՀ ՇՄ նախարարության հետ համագործակցությամբ ս.թ. սեպտեմբերի 11-ին հրապարակել է «Հայաստանի անտառային լանդշաֆտի վերականգնման փաստաթուղթը» (https://documents1.worldbank.org/.../P17173805d072503008f...) համապարփակ զեկույցը, որում մասնավորապես տրվում է ՀՀ «անտառտնտեսության« ոլորտում «լանդշաֆտի» վերականգնման հնարավորությունները և տրամադրում ոլորտի պոտենցիալի մանրամասն նկարագրությունը։ Մամլո հաղորդագրության համաձայն այն մշակվել է խորհրդակցական գործընթացի միջոցով՝ վեր է հանվել «անտառտնտեսության» ոլորտի ներկայիս կարգավիճակը, բարելավման հնարավորությունները և այլն։
Ուշադրություն! Համաշխարհային Բանկի կողմից «կազմակերպված»վերոնշալ ոլորտի վերաբերյալ ամենաանորակ զեկույցներից է. բազմաթիվ կոպտագույն սխալներով, անհեթեթություններով և ապակողմնորոշիչ պնդումներով..
Հստակ երևում է, որ զեկույցի վրա աշխատել են ոլորտից անտեղյակ մարդիկ, խոսքը նամանավանդ վերաբերվում է հայկական թիմին:
Զեկույցի 12-րդ էջում տեղադրված ՀՀ հողածածկույթի(Land cover types) քարտեզը (տես կցված նկար / ըստ որի փաստորեն ՀՀ-ի հիմնական տարածքները զբաղեցված են լայնատերև, ասեղնատերև և խառը անտառներով) որոշ «մեկնաբանությունների« արդյունքում չնայած արդեն հանվել է զեկույցի էլեկտրոնային հասանելիությամբ աղբյուրից, իսկ արդեն տպագրված ( https://www.facebook.com/photo/?fbid=623457143308992&set=pcb.623460433308663) զեկույցի բազմաթիվ օրինակներում նմանօրինակ բազմաթիվ «վրիպակները» դեռ կան և ի ցույց են դնում ձեր և ձեր գործընկերների ոլորտային անգրագիտությունը և անպատասխանատու վարքագիծը..
Զեկույցում նշվում է, որ դրանում տեղ գտած խորհուրդ-առաջարկներն օգնել են «Հայաստանի ինտեգրված, դիմակայուն լանդշաֆտի վերականգնման ծրագրի» նախապատրաստմանը, որը «RESILAND Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի մաս է կազմում, և որը ևս ներկայացվել է հանդիպման շրջանակներում։
Ծրագիրը, որին աջակցում է Գլոբալ բնապահպանական հիմնադրամը (GEF), և որը համաֆինանսավորվում է Շվեդիայի Կառավարության կողմից, նպատակ ունի ուժեղացնել համայնքի մասնակցությունը և բարելավել անտառների, արոտավայրերի, ճահիճների կառավարումը ՀՀ ընտրված տարածքներում։ Հիմա ինչ? նույն ոգով շարունակելու եք? Նոր մշակված «Հայաստանի ինտեգրված, դիմակայուն լանդշաֆտի վերականգնման ծրագրի» «պրոդոկի» մեջ բազաթիվ ՞ապշեցնող՞ մասեր կան, որոնք չեն համապատասխանում իրականության, խնդրահարույց են, պլանավորված գործողությունները որոշ մասով կրկնում են նախկինում վարկային միջոցներով, SIDA-ի և որոշ միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորված և իրականացված ծրագրերին.. Կոռուպցիոն ռիսկերի մասին չխոսեմ..
Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած միջոցառման մասնակիցներ՝ ոլորտային «մասնագետներ», «անտառային դաշինքի» անդամներ, համոզված եմ, որ վերոնշյալ զեկույցի վերաբերյալ օբյեկտիվ կարծիք չունեք, ինչպես որ վերջին 5 տարվա ընթացքում մյուս նմանատիպ գործընթացների վերաբերյալ .․.»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան