Գազայում պատանդներից մեկը երեխա է ունեցել, հայտարարել է Նեթանյահուի կինը
Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատանդներից մեկը երեխա է ունեցել: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի կինը՝ Սառա Նեթանյահուն, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Առևանգված կանանցից մեկը հղի է եղել: Նա ծննդաբերել է գերության մեջ։ Կարող եք միայն պատկերացնել, թե ինչի միջով է անցնում երիտասարդ մայրը, երբ այս մարդասպանները նրան պահում են իր երեխայի հետ»,- ասվում է Սառա Նեթանյահուի նամակում, որը հրապարակվել է վարչապետի աշխատակազմի կողմից։
Ինչպես գրում է «Eadaily»-ին, Գազայի հատվածում ծննդաբերած պատանդը օտարերկրացի է։ Նա աշխատել է պաղեստինյան տարածաշրջանի հետ սահմանին գտնվող իսրայելական քաղաքում։
Հիշեցնենք, որ Իսրայելը հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբներով հրթիռային հարձակման է ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից: Դրանից հետո կազմակերպության զինյալները ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչպես նաև ավելի քան 200 պատանդ վերցրել:
Իսրայելում, իշխանությունների վերջին տվյալներով, զոհվել է մոտ 1,2 հազար մարդ, այդ թիվը ներառում է քաղաքացիական անձանց, զինվորների, օտարերկրյա քաղաքացիների և աշխատողների։ Հաղորդվել է նաև, որ տուժել է ավելի քան 5 հազար մարդ:
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «երկաթե թրեր» գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ: Մի քանի օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսել են ավիացիոն հարվածներ հասցնել տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում ՝ քաղաքացիական օբյեկտներին: Իսրայելը նաև հայտարարել Է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրականության, դեղորայքի, վառելիքի մատակարարումը:
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11,5 հազարը, տուժել է ավելի քան 29 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան