Արդյո՞ք Ֆաթիմա Զուրաբովան այն անձն է, ինչպիսին ներկայանում է․ իրավաբան
Իրավաբան Դավիթ Թումասյանը գրում է.
«Ֆաթիմա Զուրաբովան մեկ օրում դարձավ Հայաստանյան ֆեյսբուքի «աստղ», սակայն արդյո՞ք նա այն անձն է, ինչպիսին ներկայանում է….
Մի քանի դիտարկում՝
1 – խիստ կասկածելի է նրան բռնության ենթարկելու փաստն ընտանիքի անդամների կողմից, քանի որ նա ինքն է բռնություններ և ճնշումներ գործադրել նրանց նկատմամբ՝ անգամ ոստիկանության շենքում,
2 – առավել կասկածելի է նրա հայտնվելը Հայաստանում մի երկրից, որի հետ ՀՀ չունի ցամաքային սահման, և բռնության ենթարկված անձն առավել մեծ հավանականությամբ պետք է իր տանից փախներ հարևան երկրներ՝ Վրաստան, Ադերբեջան, բայց ոչ ինքնաթիռի տոմս գնելով գար Հայաստան: Տարօրինակ է նաև այն, որ նա ընտրել է Հայաստանը իմանալով, որ նրա հորեղբայրը, ով նրա ասելով բռնարար է, ունի ծանոթություն ոստիկանությունում,
3 – Ֆաթմայի խոսքով նա ոչ մի նյութական արժեք չի ունեցել, սակայն կարողացել է ինքնաթիռի տոմս առնել, ավելին՝ մի քանի օր ՀՀ-ում բնակվել վարձակալած բնակարանում՝ հրաժարվելով ապաստանի հնարավորությունից, որը նրան տրամադրվելու էր որպես ապաստան հայցողի, որից նա նույնպես հրաժարվել է,
4 – առավել կասկածելի են Ֆաթմայի կապերն օտարեկրյա պետությունների հետ, մասնավորապես՝ Թուրքիայի, և թե ում հետ է նա շփվում, և ով է Ֆաթմային ուղղորդում, հուսամ՝ կբացահայտվի,
5 – նա փորձում է շահարկել իր օտարերկրացի լինելը որպես խտրական վերաբերմունք, սակայն դա առնվազն անհեթեթ է, քանի որ ՀՀ-ում բազմաթիվ են աջակցություն ստացող օտարերկրացիները, որոնք շատ գոհ են մատուցված ծառայություններից անգամ միայն այս տարվա կտրվածքով, իսկ միգուցե նա փորձում է վարկաբեկել Հայաստանը...
6 - ընտանիքում բռնության 21 ամյա անձը կունենար որոշակի հոգեբանական, վարքային, ճանաչողական և այլ հատկանիշներ, որոնք նկատելի կլինեին անգամ տեսանյությում հարցազրույց ներկայացնելիս, սակայն դրանք նկատելի չէին և որոշ դեպքերում խաղարկային ու դերասանական:
Հիմա մտածեք, Ֆաթմա Զուրաբովան ընտանիքում բռնության ենթարկված անձ է, թե նպատակաուղղված ՀՀ ուղղորդված և կոնկրետ շահեր ունեցող անձ…
Հ.Գ. Այս դեպքի առնչությամբ, թե՛ Կանանց աջակցման կենտրոնը, թե՛ Ոստիկանությունը, թե՛ Քննչական կոմիտեն կատարել են համագործակցային, իրավաչափ ու օրինական աշխատանք:
Մնացածը՝ հետո…»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները