Դատախազությունն ուսումնասիրում է ՏՏ ընկերությունների՝ դրամաշնորհ ստանալուց հետո լուծարվելու մասին հրապարակումը
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ՏՏ ընկերությունների՝ պետբյուջեից դրամաշնորհ ստանալուց հետո լուծարվելու մասին «Հետք»-ի հրապարակումը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք, որ աղբյուրը գրել էր. «Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրվեց տեղեկատվական տեխնոլգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։ Մենք կարողացանք պարզել պետական աջակցություն ստացած ընկերությունների անունները:
Ունենալով այդ ընկերությունների մի մասի ցանկը՝ պարզել ենք, որ դրանցից 14-ը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել են, 4-ը լուծարման գործընթացում է։
Սրանցից շատերը, մինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելը, արդեն դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ Ստացվում է՝ ԲՏԱ նախարարությունը ֆինանսապես աջակցել է ընկերությունների, որոնք արդեն իսկ ժամանակավորապես դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ 18 ընկերությունները միասին պետությունից, որպես դրամաշնորհ, ստացել են 190 մլն դրամ։ Ընկերություններից 8-ը պատկանում է օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները