Եռաբլուրի գործով որոշում կայացվեց
2022թ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում, զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթրակելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթվ որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը /9 հատոր և բազմաթիվ տեսագրություններ/։
Իրավական հարցերին մանրամասն անդրադառնալու ենք ասուլիսով , քրեական վարույթի նյութերին ծանոթանալուց և որոշակի իրավական գործընթացներ անցնելուց հետո, սակայն այժմ ներկայացնեմ մի հանգամանք։
Եռաբլուրից 34 ծնողի բերման ենթարկելու համար, պաշտոնական տվյալներով պանթեոն են ուղարկվել ․․․ 439 ոստիկան /անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000 ոստիկանի ներկայության մասին/։
Քրեական վարույթի նյութերից պարզ է դառնում, որ Եռաբլուր ուղարկված ոստիկանների գերակշիռ մասը
1․ Հրաձիգներ են
2․ Հրաձիգ նռնականետորդներ և
3․ Հրաձիգ գնդացրորդներ»,-գրում է փաստաբան։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանն իր առաջին որոշումներից մեկով ոսկե մեդալով է պարգևատրել Հայկազ Ջոմարդյանին։ Մամուլը գրել էր, որ հենց նրա հրամանով են կարմիր բերետավորները «Եռաբլուրում» զոհվածների ծնողներին բերման ենթարկել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները